Նախապատմություն
Կգա մի օր, երբ մեր բոլոր գործողություններն ու որոշումները, նույնիսկ ամենափոքրերը, հետևանքների հետ միասին կվերադառնան մեզ: Ոմանք դա անվանում են «կարմայի օրենք» կամ «հատուցման սկզբունք» և սա կյանքում անխուսափելի փաստ է:
Կարևորը՝ միշտ մարդ մնալն է։
Cube Invest-ի թիմը վստահ է, որ կյանքի ցանկացած որոշում և քայլ բումերանգի սկզբունքով վերադառնալու է մեզ, և հետևելով այս գաղափարախոսությանը, իր առջև նպատակ է դրել օգնել մարդկանց՝ իրականացնելու իրենց երազանքները, կառուցելու կայուն և ապահով կյանք:
Cube Invest-ը ֆինանսական ինվեստիցիոն-բրոքերային կազմակերպություն է: Հիմնադրվել է 2017 թվականին, լիցիենզավորվել՝ ԿԲ կողմից: 2022-ից արժեթղթերի բորսայի (AMX) անդամ է:
Մարտահրավերները
2024 թվականին, Միջազգային ֆինանսական շուկաներում գործարքների թվի աճով և Cube Invest գործիքակազմի ընդլայնմամբ, ընկերության դինամիկ աճը պահանջում էր նոր հաճախորդների ներգրավում։ Սակայն դրան խոչընդոտում էր ընկերության մասին հանրության իրազեկվածության պակասը։
Խնդիր էր դրված՝ իրականացնել արշավ, որի շնորհիվ կբարձրանա բրենդի` ընկերության ճանաչելիությունը:
Բարդությունն այն էր, որ անհրաժեշտ էր տեղեկատվություն փոխանցել հնարավորինս մատչելի և հասկանալի ձևով սովորական մարդկանց, ովքեր ծանոթ չեն ֆինանսական շուկաներին, ներդրումներին, բորսաներին…
Միևնույն ժամանակ անհրաժեշտ էր ստեղծել երկարաժամկետ և կայուն պատկերացում թիրախային լսարանի մոտ` ընկերության և նրա գործունեության մասին:
Լուծումը
Cube Invest-ը ֆինանսական-բրոքերային կազմակերպություն է, որի պրոդուկտը ընկալելու համար պետք է որոշակի ֆինանսական գրագիտություն ունենալ: Այդ իսկ պատճառով խնդիր դրվեց արշավի հիմքում ցույց տալ, թե ինչ դեր կարող են ունենալ ներդրումները մարդու կյանքում, այսինքն ներկայացնել կյանքը՝ պրոդուկտը կիրառելուց առաջ և հետո:
Գովազդային հոլովակում ցույց ենք տվել միջին վիճակագրական clark` բանկային աշխատակցի, ում աշխատանքային օրը լցված է առօրյա խնդիրներով և աշխատանքային ծանրաբեռնվածությամբ: Նա աշխատանքից հոգնած տուն է գալիս և չի կարողանում բավարար ժամանակ տրամադրել իր ընտանիքին: Նրա համար կյանքը միապաղաղ է ու անհետաքրիր: Մի օր նրա կյանքը կտրուկ փոխվում է, երբ հերթական աշխատանքային օրվա ավարտից հետո տուն են վերադառնալիս տեղեկանում է Cube Invest-ի մասին: Այս իրադարձությունը դառնում է շրջադարձային նրա կյանքում:
Գովազդային տեսանյութը ստեղծվել է 80-ականների գովազդային արշավներից ոգեշնչված, որտեղ էմոցիոնալ և դերասանական խաղով, առանց ակտիվ դիալոգների ցույց է տրված գլխավոր հերոսի և նրա ընտանիքի կյանքի որակի ակնհայտ փոփոխությունը, որն արտահայտվում է աննշան մանրուքում` աշխատանքի վայրում կնոջ հեռախոսազանգին պատասխանելով:
Հոլովակը բացահայտում է հերոսին, որպես մարդու: Չնայած կյանքի դժվարին մարտահրավերներին, միևնույնն է հերոսը չի կորցրել իր մարդկային հատկանիշները, բարությունն ու հոգատարությունը, որն արտահայտվում է իր հաշմանդամ տղայի հետ լուռ հաղորդկացվելիս:
Գովազդային հոլովակը ստեղծելիս ուշադրություն ենք դարձրել յուրաքանչյուր դետալի վրա՝ նկարահանման վայրը, հագուստը, գործողությունները, երաժշտությունը, կադրի խորությունը:
Արդյունքը
Գովազդային արշավը իրականացվել է բացառապես սոցիալական ցանցերով:
Աշավի ցուցանիշներն են`
Meta հարթակներում` 3 մլն ցուցադրություն,
Meta հարթակներում` 790k ունիկալ ցուցադրություն,
Դիտելու միջին տևողությունը` ժամանակի 89%,
Արդյունքում`
Cube Invest- ընկերության ընդհանուր տեսանելիության աճ՝ մոտ 300%: Վերջինիս արդյունքում հետաքրքրությունը կազմակերպության հանդեպ աճել է մոտ 23%:
Մասնակցությամբ
Մարքեթինգ և ռազմավարական առաջխաղացում` SMARTOLOGY
Բրիֆ` AMCG Agency
Մտահաղացում և Սցենար` Parie Media
Դերասաններ`
Սամվել Թոփալյան
Փիրուզա Գրիգորյան
Վարդան Քոչարյան
Մարիամ Կարապետյան
Ստեղծագործական թիմ՝
Գործադիր Պրոդյուսեր - Արտակ Հարությունյան
Ռեժիսոր - Գոշ Հակոբյան
Account Manager - Հայկ Հարությունյան
Տնօրեն - Բորո Ղազարյան
Ադմինիստրատոր - Գևորգ Գրիգորյան
Երկրորդ ռեժիսոր - Նառա Կարապետյան
Ֆոկուս - Գև Ղարայան
Տեսախցիկի տեխնիկ - Գևորգ
Լուսավորողներ - Արման, Մուշեղ, Մինաս
Դիմահարդար - Վիկա Մխիթարյան
Նկարիչներ - Արթուր, Արմեն
Հագուստ - Նազելի Մալխասյան
Օգնականներ - Գուրգեն, Արսեն
Սայլակ - Ռոբերտ, Միհրան
Տեսախցիկի Կռունկ - Կարեն, Մուշեղ