Եթե մեկ կամ երկու տարի առաջ Instagram-ը`որպես բիզնեսի առաջխաղացման հարթակ դիտում էին միայն նոր և սահմանափակ բյուջե ունեցող ընկերություններն ու բրենդները, ապա այսօր Instagram-ում են նույնիսկ համաշխարհային ճանաչում ունեցող բանկերը, նորաձևություն թելադրող բրենդները, հյուրանոցները և այլն:
Ի՞նչն է պատճառը: Թրենդ լինելուց բացի՝ Instagram-ը հեշտ ընկալելի է: Այո՛, մարդիկ սիրում են ամեն ինչ պատկերային տեսնել, հենց այստեղ՝ իրենց աչքի առաջ, կարճ և բովանդակալից կոնտեկտով:
Դե ինչ, եթե Instagram- ում դեռ չեք բացել Ձեր բիզնես աքաունթը կամ բացել եք, բայց հետևորդների քիչ ներգրավվածություն ունեք, ապա եկե՛ք քայլ առ քայլ առաջ գնանք և Ձեր Insta բիզնեսն ապահովենք հետևորդների հսկայական բանակով և ամենակարևորը՝ օգնենք պահպանել այն:
1․ Քայլ առ քայլ հետևիր հետևորդներիդ ներգրավմանը։
Սոցիալ մեդիա մարքեթինգի N 1 կանոնը էջի կոնտենտում հետևորդների ներգրավումն ու նրանց հետ կապ պահելն է: Այս կետին բազում բրենդներ և մարքեթոլոգներ ուշադրություն չեն դարձնում։ Մինչդեռ, երբ Դուք գրառում եք կատարում Instagram-ում, պատրաստակամորեն պետք է պատասխանեք հետևորդների հարցերին, մատնանշեք նրանց Ձեր սթորիներում և երբեմն հիշատակեք նրանց Ձեր որոշ գրառումներում: Ձեր Insta էջում դնելով կոնտենտ՝ Դուք հրավիրում եք Ձեր հետևորդներին ակտիվորեն մասնակցելու դիտումներին և քննարկումներին, լսում նրանց կարծիքներն ու դիրքորոշումները, և հետադարձ կապ պահպանում նրանց հետ:
Ստացվեց իրական ներգրավվածություն:
Instagram -ն ունի բազում հնարավորություններ և գործիքներ, որոնք կօգնեն վերը նկարագրածը ավելի հստակ կազմակերպել։
Instagram սթորիներում լայն օգտագործելի և արդյունավետ գործիքներ են հարցերի, փոլերի(poll) և էմոջիների սթիքերները։ Օրինակ, սթորիում դնում ենք փոլ և ձեռք բերում իրական և արժեքավոր կարծքիներ, կամ՝ գովազդվող ապրանքանիշի մասին մշակում եք այնպիսի հարցեր, որոնք կբերեն անկեղծ պատասխաններ, ԲԱՅՑ՝ պատասխաններում աշխատեք բացառել նեգատիվը, իսկ դա հենց հարցի լավ մշակման արդյունք է։ Այսինքն հարցի կոնտենտն այնպես մշակեք, որ բացասական պատասխաններից հնարավորինս խուսափեք: Օգտագործեք այս դինամիկ գործիքները, որպեսզի ներքաշեք և ներգրավեք Ձեր հետևորդներին, ստանաք ապրանքանիշի մասին արագ մեկնաբանություններ, իսկ երբեմն հարցրեք Ձեր հետևորդներին, թե հետագայում ի՞նչ կոնտենտ կուզեն տեսնել քո էջում։
Արագ արձագանքման հնարավորությունը (Quick Replies) Ձեզ թույլ կտա օգտատերերի հետ անձնական մակարդակում կապ պահպանել։ Ավելի լավ պատկերացնելու համար, Դուք կարող եք ստեղծել շնորհակալական նամակ և ուղարկել բոլոր այն մարդկանց, ովքեր արձագանքել են Ձեր հրապարակմանը։ Զգուշացում՝ վստահ եղեք, որ որ Ձեր արձագանքը արհեստական չհնչի, բայց և շատ ջերմ էլ պետք չէ։ Այս գործիքի նպատակն է հետևորդների հետ կապն ամրացնելը, այլ ոչ թե օտարելը:
2․ Ձեր գովազդային արշավներում ընդգրկեք Instagram-ում «զարգացող ոճի» առանձնահատկությունները:
Իհարկե, յուրաքանչյուր բրենդ ունի իր յուրհատուկ ոճն և արժեքները։ Չնայած, որ Դուք հակված եք չդավաճանել Ձեր նախասիրություններին, այնուամենայնիվ պետք է հետևել Instagram – ի հիմնական ոճին, ամենավերջին և թրենդային նորություններին՝ կապված դիզայնի և նույնիսկ մեմերի հետ։ Քանի որ եթե Դուք դնեք լավ կոնտենտ, որը սակայն հետաքրքիր էր անցած տարի, Ձեր հետևորդները կկորցնեն իրենց հետաքրքրությունը Ձեր էջի ու հետևաբար նաև ներկայացրած ապրանքանիշերի հանդեպ։ Պահպանեք Instagram – ի վերջին առանձնահատկությունները, իսկ Ձեր մրցակիցներին մշտապես պահեք Ձեր աչքի առաջ՝ թրենդները մշտադիտարկելու նպատակով։
Insta թրենդների փայլուն, բավական տարածված և ստուգված թրենդներ են այն լուսանկարները, որոնք ունեն մեկ դոմինանտ գույն, դրանք մեծ հետաքրքրություն են առաջացնում օգտատերերի մոտ, իսկ Ձեզ մնում է գույները սեզոնին համապատասխանեցնել ։
Թեպետ Instagram-ը վիզուալ պատկերների պլատֆորմ է, սակայն չենք մոռանում տեքստերի մասին։ Քոմենթների և տեքտերի օգտագործման Ձեր մոտեցումը կարող է դրական կամ բացասաբար ազդել Ձեր գրառումների վրա և հետևաբար հետադարձ արձագանքների վրա։ Տեքստային աշխարհում կան այնպիսի թրենդներ, ինչպիսիք կան լուսանկարների աշխարհում։
3․ Խաչաձև գովազդի և խթանման բովանդակությունը։
Սոցիալական լրատվամիջոցները ամբողջովին կապերի մասին են, և դրանք ներառում են Ձեր մարքեթինգը։ Դուք չեք կարող Instagram-ից վերցնել ամբողջ գովազդային ներուժը, եթե Ձեր Instagram ալիքը չեք կապել նմանատիպ այլ ալիքների հետ։ Առավել կարևոր է, որ Ձեր սոցիալական մեդիա կոնտենտը կապեք վաճառքի կետի հետ։
Եկեք սկսենք ամենաբացահայտից։ Այն պահից սկսած, երբ Facebook-ը ձեռք բերեց Instagram -ը, երկու ցանցերն էլ դարձան առավել ներգրավող։
Դուք կարողանում եք Facebook- ի գովազդով Ձեր գրառումները տարածել միաժամանակ թե՛ Facebook-ում և թե՛ Instagram –ում։ Դուք ավելի մեծ հաջողությունների կհասնեք, եթե Instagram –ի տված առանձնահատկությունները միքսեք։ Իսկ եթե ավելի պատկերավոր՝ օգտագործեք Ձեր սթորիները, որպեսզի ընդգծեք Ձեր էջի գրառումները։
4․ Instagram սթորիներ
Արդեն մեկ տարի է Instagram սթորիներ-ը սոց․ցանցի խելահեղ աճի գաղտնիքն են։ Ավելի քան 400 մլն օգտատեր ամեն օր դիտում են Instagram սթորիները: Փորձե՛ք մտածել ինտերնետում հաճախորդի ուղու մասին։ Մտածե՛ք, թե ինչպես օգտագործեք Ձեր սթորիները, որ Ձեր հետևորդներին առաջնորդեք Instagram կոնտենտը տեսնելուց մինչև Ձեր ուզած գնումը կատարելը։
5․ Հղման հնարավորությունները
Instagram -ի ամենամեծ մարտահրավերներից մեկը իրական հղումների դեֆիցիտն է։ Ի տարբերություն այլ սոցիալական հարթակների, Դուք չեք կարող տարածել ամենաշատ քլիք հավաքած հղումները, բացառությամբ Instagram bio – ի կամ հատուկ բիզնես գործիքների։ Սա օգնում է հարթակը զերծ պահել spam-ից։ Փաստացիորեն, սա Instagram -ը վայելելու հիմնական պատճառներից է։ Այսպիսով, եթե ուզում եք դրական տպավորություններ թողնել, աշխատեք Instagram – ի սահմանափակումների հետ հաշվի նստել, այլ ոչ թե պայքարել դրանց դեմ։ Եթե Դուք Ձեր բիզնես էջն օգտագործում եք գովազդի համար, ունեք ավելի քան 10․000 հետևորդ, կամ ունեք գործող աքաունթ, ապա Ձեր հնարավորություններն աճում են։ Դուք հղում եք անում Ձեր սթորիները, կամ ներառում եք Ձեր հղումները գովազդում։
6․ Ստեղծեք վաճառքի հնարավորություններ՝ օգտագործելով «վաճառող նշումներ» Ձեր գովազդային ապրանքանիշի վրա։
Instagram – ում մարքեթինգի ամենաուղիղ ձևը Shopping Tag-ն են։ Օգտատերերը արագ են արձագանքում հարուստ բովանդակությանը և արժեքավոր հղումներին, բայց չենք մոռանում գործողության դրդող պարզ կոնտենտից (call to action-see more, shop now..)։
Instagram -ը մեծ հնարավորությունների հարթակ է։ Այն ներառում է պատկերավոր և արժեքավոր բովանդակություն վաճառքի խթանման հնարավորությամբ։ Ամեն ամիս 90 մլն․ օգտատեր օգտվում է վաճառքի հրապարակումների նշումներից։ Լուրեր են պտտվում, որ Instagram – ը գնումների համար առանձին ծրագիր է պատրաստվում թողարկել։
7․ Մինչ այժմ մենք խոսում էինք Instagram-ի ներգրավվածության բարելավման պրակտիկ գործիքների մասին, բայց եկե՛ք չմոռանանք հոգեբանական ասպեկտի մասին։ Ցույց տվեք Ձեր համակրանքը հետևորդներին։ Ամենահայտնի մեթոդը Instagram –ում անցկացվող մրցույթներն են։ Կազմակերպեք Ձեր հաճախորդների համար մրցույթներ, խաղեր, որոնց ընթացքում կլինեն նվերներ և Ձեր էջին հավատարիմ լինելու համար շնորհավորանքներ։ Յուրաքանչյուր մրցույթի ժամանակ ՁԵր հետևորդներին մոտիվացրեք նախորդ մրցանակակիրների մասին սթորիներ դնելով։ Այս մոտեցումը Ձեր հաջողության գրավականն է և բարելավում է Ձեր փոխհարաբերությունների որակը, ինչն էլ հետապնդում է ակտիվ հետևորդների ներգրավում։
Խրախուսման աշխատող գործիք է նաև այն, որ շատ բրենդներ խնդրել են օգտատերերին հետադարձ գրառումներում կիսվել կարծիքներով, որը կօգնի ներգրավել նոր հետևորդներ։ Այնուամենայնիվ, դուք կարող եք նրանցից լրացուցիչ տեղեկություններ վերցնել: Հարցրեք հետեւորդներին, թե ինչպես են նրանք օգտագործում ձեր արտադրանքը, թե ի՞նչ են մտածում վերջին գրառման մասին եւ ինչո՞ւ են սիրում ձեր ապրանքանիշը: Դուք նույնիսկ կարող եք ձեր հետեւորդներին դիտարկել որպես այլընտրանքային ապրանքային դիզայներներ։
Ինչ է նշանակում Instagram ներգրավվածությունը Ձեզ համար: Միայն like-էր: Սակայն 2018 թվականին դա այլեւս բավարար չէ Instagram- ի հաջողված մարքեթինգային ռազմավարության համար: Օգտատերերի անընդհատ թարմացվող էջերը հեղեղված են զանազան կոնտենտով և մեծ է հավանականությունը, որ ինչ-որ մեկը կարող է հետեւելով Ձեր էջին, այնուամենայնիվ չտեսնի ձեր գրառումը: Այսպիսով, պետք է բարձրացնեք Ձեր էջի տեսանելիությունը եւ բարելավեք գրառումները:
Instagram- ի ալգորիթմի համաձայն, ցանկալի է, որ Դուք կանոնավոր տեղադրեք գրավիչ կոնտենտ և պահեք իրական շրջանաձև փոխհարաբերություններ։