Վիդեո կոնտենտը, իսկ հիմա նաև live-streaming-ը դարձել են ինտերնետային մարքեթինգի պարտադիր գործիքները։
Սոց․մեդիաները՝ Facebook-ը, Instagram-ը, YouTube-ն ու էլի մի քանի կայքեր, սկսեցին օգտագործել իրենց online տարածքներն ու հետևորդներին՝ կիրառելով նոր թրենդը։ Նրանք վաճառվող ապրանքը մոտեցնում ու հասանելի են դարձնում գնորդին․ կապում են բրենդն ու ապագա հաճախորդին իրար։Այս դեպքում՝ որպես ապրանք դիտվում է այն ամենը, ինչ էկրանի հետևից փորձում ենք վաճառել։
Հիմա այդ լուծումները մասսայաբար կիրառվում են մարքեթինգում: Ինչու՞։
Նախ՝
- հեշտ է կազմակերպել, չի պահանջում մեծ ֆինանսական ծախսեր, հետևորդները հասկանում են որ տվյալ միջոցառումը հենց հիմա, հենց այս պահին է ընթանում, ուստի ներողամիտ են փոքր տեխնիկակակն խնդիրների նկատմամբ
հետո՝
- սոց․ էջի հետևորդները մեխանիկորեն դառնում են քո ապրանքի պոտենցիալ գնորդները և տարածում են իրենց անձնական հարթակներում։
Այսօր, գրեթե բոլորն ունեն սմարթ հեռախոսներ և ուր էլ որ գնում են ուզում են լինեն online։ Բրենդի համար սա լավ տարբերակ է լսարան գտնելու և իրեն վաճառելու համար։ Լive-streaming-ի մյուս առավելությունն այն է, որ ընկերությունները feedback- երի հիմնական մասը ստանում են հենց ցուցադրման ընթացքում, և մոտ 10 անգամ ավել, քան տրադիցիոն վիդեո գովազդներից։
Live-stream-ը, որքան էլ որ պարզ լինի իր օգտագործման մեջ, մի քանի հստակ պահանջ ունի՝
- Պարզ, հասանելի ու գրավող խոսք։ Չէր խանգառի նաև տիրապետել մի քանի հռետորական հնարքների։ Օրինակ՝ խոսքը սկսեք համեմատություններով և փոխաբերություններով:
- Այնպես արեք, որ դիտողը Ձեզ վստահի, տեսնի ոչ թե փայլփլուն գովազդ, այլ մտածի, որ գտել է հենց այն, ինչ ինքը փնտրում էր:
- Նույնիսկ, եթե խոսքը քաղաքական live-stream-ի մասին է, մոտեցեք գնորդին և ցույց տվեք նրա հետ Ձեր իրական կապը, այս դեպքում գնորդն, այո՛, քաղաքացին է։
- Աչքերի կոնտակտը, խոսքի մատչելիությունը և լավատեսական կիսաանավարտ թեման, որը խոստանում է շարունակվել, և որի մասին դուք տեղեկացնում եք՝ որպես փակման խոսք։
Facebook-ի հիմնադիրը դեռևս 2016թ-ին սոց․ ցանցերի ապագան տեսավ«կենդանի» տեսանյութերի մեջ։ Օրվա ընթացքում Facebook-ով դիտվում է 8 մլրդ․ տեսանյութ, որից հիմանական մասը բաժին է ընկնում live-streaming -ին։
Մի քանի տեխնիկական հսկաներ սկսեցին իրենց նոր, համեմատաբար անծանոթ կամ դժվար ընկալելի արտադրանքը հենց live-streaming-ով վաճառել։
Լսարանը վստահում է այն ընկերություններին, որոնց հետևում կանգնած են իրական դեմքեր։ Այս գաղտնիքը վաղուց իմացել ու լավ օգտագործում էր Սթիվ Ջոբսը, որի խոսքն արդեն բավարար պայման էր իր ապրանքի գերազանց վաճառքը կազմակերպելու համար։ Ընդհանրապես, լավ վաճառվում է այն ապրանքը, որի մասին նախապես տեսանյութ է դրվում, կամ էլ, երբ դուք արդեն վստահում ու ճանաչում եք այն մարդուն, որն իր պարզ ու հասանելի խոսքով ժամանակ առ ժամանակ հայտնվում է ձեր սմարթ հեռախոսների էկրաններին, ու ընկերաբար Ձեզ կանչում իր նոր գաղափարների հետևից, որոնց հետևելն արդեն դարձել է վարակիչ։
Ի՞նչ արեց Tesla-ն, երբ որոշեց ավտոշուկայում կանգնել ու տեղ զբաղեցնել այնպիսի հսկաների կողքը, ինչպիսիք են BMW, Audi-ն և Chevrоlet-ը։ Նախ՝ նրա տնօրենը, որն ուներ մեծ հեղինակություն և Twitter-ում մեծ թվով հետևորդներ, անընդհատ նոր արտադրանքը ներկայացնող և նկարագրող պոստեր էր անում։ Բայց, ամենակարևոր արդյունքը տվեցին live միջոցառումները և հետևորդների արձագանքները, որոնք մեծ խառնաշփոթ առաջացրեցին նրա անվան շուրջն ու աշխարհի ուշադրությունը ուղղեցին Tesla ապրանքանիշի վրա։ Այսօր, հետևորդների մի հսկա բանակ շունչը պահած սպասում է Tesla-ի մի նորույթին, որ առաջինը տարածի իր սոց․ էջում։
Վերջին 15 օրերին ողջ համացանցը՝ սոց․ մեդիան, բոլոր հեղինակավոր ամսագրերը, գրում և հիշեցնում են Apple ապրանքանիշի նոր արտադրանքների մասին։ Գրեթե ամբողջ աշխարհը, անկախ տարիքից, սպասում էր այդ օրվան։ Ի՞նչ արեց տեխնիկական հսկան․ հայտարարեց,որ նորույթի ներկայացումը կլինի live-strеaming ձևաչափով։ Դե իհարկե՛, լավագույն սմարթ հեռախոսների բրենդը իր նորույթը կգովազդի հենց իր հեռախոսների միջոցով, ու Iphone-ի մոլագառներն էլ շահագրգիռ կլինեն հեռարձակումը տարածել հենց շենքի պատերի տակից։
Բոլորի սպասող հայացքներն ուղղվեցին իրենց ժամացույցներին՝ օր, ժամ, րոպե․․․իսկ Twitter-ը հայտարարեց, որ իր էջում ևս կարող ենք նայել live -streaming-ը՝ սեղմելով Apple ապրանքանիշի թվիթերյան էջի սրտիկի վրա։