Օգտագործելով գույնի հոգեբանական ֆակտորը՝ բրենդները սկսեցին թիրախային լսարան ներգրավել։ Ճիշտ ընտրված գույնը բրենդի տարբերանշանն է։ Այն հեշտորեն գրավում է ուշադրությունը, ազդում զգայարանների, ընկալունակության և վարքի վրա։
Մարդու վրա գունային գամայի և դիզայնի ազդեցությունը պայմանավորվում է մարդու ուղեղի յուրահատկությամբ․ 80% ինֆորմացիան մենք ստանում ենք տեսողական զգայարանների միջոցով։
Մարքեթոլոգների հիմնական խնդիրն է գտնել իդեալական գույն, որը կառաջացնի համապատասխան զգայություններ և տվյալ ապրանքը գնելու ցանկություն։
Գովազդում գույնի գործառույթը
-
Ներգրավում է պոտենցիալ հաճախորդների ուշադրությունը
-
Արտացոլում է առաջարկվող ապրանքների և ծառայությունների էությունը
-
Գովազդի հանդեպ ձևավորում է վերաբերմունք
-
Ընդգծում է առանձին բաղադրիչներ և ֆիքսվում հիշողության մեջ
Բրենդի գովազդային գույնն ընտրելիս մարքեթոլոգը կամ դիզայները պետք է ուղղորդվեն հետևյալ դրույթներով՝
-
Ընկերության վարկանիշ
-
Գովազդի ստեղծման նպատակ
-
Թիրախային լսարան
-
Գովազդը դնելու պայմաններ
-
Յուրաքանչյուր գույնի ազդեցությունն անհատի վրա
Ըստ հոգեբան Լյուշերի հետազոտությունների, գույնը մարդու մոտ կարող է ոչ միայն որոշակի ռեակցիա առաջացնել՝ կախված մարդու էմոցիոնալ վիճակից, այլև ձևավորել էմոցիաներ՝ կապվածություն տվյալ բրենդի հետ։
Գովազդում գույնի օգտակարությունը
1․ Գույնը օգնում է հասկանալ գովազդի իմաստն ու առաջարկը։ Օգնում է լավ հիշել գովազդը։
2․ Մարդիկ գույներով լավ են կողմնորոշվում։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր չեն կարողանում կարդալ, գույնով հեշտությամբ գտնում են իրենց փնտրածը։
3․ Գույնի միջոցով ընդգծվում են կարևոր բաղադրիչները։ Գույնի օգնությամբ առանձին էլեմենտների վրա ուշադրության կենտրոնացումը կրկնակի ավելացնում է հաճախորդների ներգրավվածությունը։ Գույնը գովազդը կապում է առանձին կերպարների, մտքերի և հույզերի հետ։
Անհրաժեշտ ուշադրություն հատկացրեք տառատեսակին։ Որակյալ և ճիշտ գովազդը պետք է լինի կարդացվող, հասկանալի և հստակ։ Օգտագործե՛ք տառատեսակի տարբեր չափեր, եթե պետք է հստակեցնել որոշակի հատված, ապա ընդգծե՛ք տեքստի մշակման գործիքներով B I U- bold, italics, underline.
Գույնի ընկալումն ըստ սեռերի
Գույնը կարող է հրապուրել կամ հետ մղել, ներդաշնակության կամ տագնապի զգացողություն առաջացնել։
Ուսումնասիրությունները հստակ ցուցանիշներ են արձանագրել․ տղամադիկ և կանայք տարբեր կերպ են արձագանքում գույնին․ Համակրանք, կապվածություն և գործողության դրդող գույներ․
Հակակրանք և գործողություններից հետ մղող գույներ
Մարդիկ գույնի ընկալման տեսանկյունից 2 խմբի են բաժանվում․
1-ին խումբ․ նկատում և գնահատում են ընդհանուրի միջից տարբերվող և առանձնացող գույները, կոնտրաստային երանգները
2-րդ խումբ․ նկատում և գնահատում են մեկ գունային գամայի միանման և փոխլրացնող երանգները
Գովազդային բիզնեսի գունային առաջատարները
Կարմիր
Կարմիրը գովազդային բիզնեսում դիրքավորվել է որպես ամենալիդերայինը։ Այն ասոցացվում է ուժի, կամքի, դինամիկայի, ակտիվության հետ և առաջացնում է բարձր էմոցիոնալ ռեակցիա։ Հենց կարմիրն է դրդում որոշիչ քայլերի, գրավում ուշադրություն։
Չե՛նք մոռանում չափի մասին։ Կարմիրի չարաշահումն առաջացնում է ագրեսիվ վերաբերմունք։ Ցանկալի արդյունքի հասնելու համար կարելի է համադրել կարմիրի երանգները։
Նարնջագույն
Նարնջագույնն առաջացնում է կենարար ուժի և դրական էներգիայի հոսք։ Ցանկալի է գովազդել մանկական ապրանքներ, քանի որ գույնը լավ հիշում են երեխաները, ինչպես նաև կրթական ծառայություններ և սնունդ։
Դեղին
Դեղինը ասոցացվում է պարզության և ուրախության հետ։ Բարձրացնում է տրամադրություն, շփման ցանկություն։ Հաճախ օգտագործում են տուրիստական ֆիրմաները։ Նաև առաջացնում է ինտելեկտուալ զարգացածության տպավորություն։ Ցանկալի է օգտագործել բարձր տեխնոլոգիաների գովազդի համար։ Կանաչի հետ համադրելիս տալիս է թարմության և ակտիվության զգացում, կապույտի հետ՝ երիտասարդության, իսկ մանուշակագույնի հետ՝ խորհրդավորության։
Կանաչ
Կանաչն ամենահանգիստ գույնն է։ Սիմվոլիզացվում է երիտասարդության, մաքրության հետ։ Ցանկալի է օգտագործել բժշկական ծառայութունների, օրգանական ապրանքների, սոցիալական գովազդի և սննդի ոլորտում։
Երկնագույն
Երկնագույնը ընկերասիրության և խաղաղության, ներդաշնակության և վստահության գույնն է։ Օգնում է ընկալել աշխարհը գլոբալ և ամբողջական տեսքով։ Ցանկալի է օգտագործել հասարակական վայրերի և դեղերի գովազդում։
Կապույտ
Այս գույնը կենտրոնացնում է ուշադրությունը ամենամանր դետալների վրա։ Չի՛ առաջացնում բացասական հույզեր, հանգստացնում է։ Գովազդում կապույտ գույնը թվում է առանձնացած, հանգիստ և եթերային։
Ցանկալի է օգտագործել ըմպելիքների, տուրիզմի և օծանելիքի գովազդներում։
Մանուշակագույն
Դրամատիկ, սադրիչ ուլտրա մանուշակագույնը փոխանցում է տիեզերքի խորհուրդը, տանում մեզ մեր սահմաններից մի քայլ վեր։
Մանուշակագույնը արտասովոր և գեղարվեստական շքեղության սիմվոլն է։ Զգայություններով լեցուն մանուշակագույնը հորդորում և ոգեշնչում է անհատներին հասնել, գտնել տիեզերքում իրենց յուրահատուկ դիրքը։
Առաջացնում է հոգևոր կապ և ամրապնդվում հիշողության մեջ: Մանուշակագույնը տալիս է ազատության զգացողություն և երևակայության թռիչք:
Ուլտրա մանուշակագույնը համապատասխանում է այն ապրանքանիշներին, որոնք դիրքավորվում են որպես հեղինակություն վայելող ապրանքանիշներ: Այս գույնը խորհրդանշում է ինչ֊որ նորի առաջացում, ծաղկում, երազկոտություն, նրբանկատություն, ներդաշնակություն Եսի հետ։
Մանուշակագույնը խորհուրդ է տրվում կիրառել բիզնեսի, կրթական, մշակութային և արվեստի ոլորտներում։
Սակայն, լինելով խիստ արտասովոր գույն՝ այն պետք է զգուշությամբ օգտագործել, կոտրելով չեզոք գույներով։
Սև
Սևն արիստոկրատ, գաղտնի, խրթին ու խոր գույն է։ Օգտագործելով որպես դոմինանտ գույն՝ սևն առաջացնում է ինքնատիպության, նրբաճաշակության ասոցիացիաներ։
Սպիտակ
Սպիտակը ստեղծում է մաքրության և պարզության զգացողություն։ Գովազդում չի առաջացնում անցանկալի վատ հույզեր։ Վստահաբար կարելի է օգտագործել բժշկական և նորարարական տեխնոլոգիաների գովազդում։
Հավատացե՛ք ապրանքանիշի բրենդավորման ճանապարհային քարտեզում գույնի հոգեբանությունը կարևոր տեղ ունի։
Ճիշտ բրենդավորվե՛ք համաշխարհային շուկայում։ Ընտրե՛ք Ձեր ապրանքանիշի համար հստակ գույներ, ուսումնասիրեք գույնի հոգեբանությունը, ձեր տարածաշրջանում հայտնի և հենց Ձեր ոլորտի բոլոր ապրանքանիշները, նամանավանդ նրանք, որոնք համարվում են Ձեր մրցակիցները։
Ինչու՞։
Դուք չպե՛տք է կրկնվեք, չպե՛տք է հիշեցնեք մի ինչ֊որ հայտնի ապրանքանիշ, նույնիսկ եթե այն համաշխարհային բրենդը հարգանք և հաջողություններ է վայելում։ Ինքներդ բրենդավորվե՛ք և Ձեր ուրույն տեղը գրավեք ոլորտում։