Մեմերի ստեղծման ամսաթիվը և կառուցվածքը:
Բիզնեսում օգտագործման եղանակները:
Դրական ազդեցությունը:
Հակացուցումները կամ կողմնակի ազդեցությունները:
Ո՞րն է մեմի ֆենոմենը։Ըստ էության մեմը նման է կպչուն գաղափարի, մտքում կարծրացած երգի, որն անընդհատ պտտվում է ուղեղի մեջ:
Առանց վիրուսային էֆֆեկտների և հաղորդակցման նոր միջոցների, մեմերը չէին հասնի տարածման նման մասշտաբների։ Ինֆորմացիոն արագության և ազատության, նաև իրադարձությունների արձագանքման շնորհիվ մեմերը քամու արագությամբ վերցնում են ողջ ինտերնետ հարթակը, դառնում վարակիչ։
Ի՞նչ է կատարվում:
Պատահաբար կամ գիտակցված ստեղծվում է հաջողված նկար, որը շնորհիվ սոց.մեդիայում ահռելի մեկնաբանությունների և տարածման, վերածվում է մեմի (օր.՝ Instagram - ի հայտնի ձուն)։ Դե իսկ եթե նկարում հայտնիություն վայելող դեմք է, կամ նշվում է(tag) հայտնի դեմքի անուն, ապա տարածման ակտիվությունը կրկնապատկվում է։
Մեմերն ունեն մշակութային, տարածաշրջանային և լեզվական ընկալման նրբություններ։ Մենթալիտետը, սոցիալական կարգավիճակն ու տարիքը ազդում են միևնույն մեմի ընկալման վրա։ Մեկ այլ կարևոր նրբություն է թրենդի ակտուալ ժամանակահատվածը. կարևոր է ճիշտ պահին բռնել թրենդը։ Մեմն օգտագործել կես տարի հետո, այլևս ակտուալ չէ։
Մեմերը բիզնեսում
Մտածում եք օգտագործել զվարճալի կոնտեկտ Ձեր բիզնեսի առաջխաղացման համար թե՞ ոչ:
Սոցիալական մեդիայի անբաժան մաս դարձած մեմերը, ոչ միայն օգտատերին և հետևորդներին զվարճացնելու ֆունկցիա են կրում, այլև կարող են վայրկենապես հասցնել Ձեր բրենդի մասին ինֆորմացիան հաճախորդին։
ինչպե՞ս են աշխատում մեմերը բրենդի համար։
Իրենց տեսակով դրանք պետք է լինեն սրամիտ և զվարճալի, ֆիքսվեն հիշողության մեջ, լինեն վարակիչ և առաջացնեն տարածելու անդիմադրելի ցանկություն։
Ինչպե՞ս օգտագործեք։
Մեմերի վրա դնում եք Ձեր ապրանքանիշի լոգոն, կամ Ձեր ապրանքանիշը ներկայացնող մի տարբերիչ մաս, և ընդմիշտ օգտատիրոջ մոտ մնում որպես պահեստային ինֆորմացիա՝ կապված բրենդի և տվյալ ապրանքի հետ։
Վերջին տարիներին, ավելի շատ ընկերություններ են սկսել գովազդում օգտագործել մեմեր։
Ո՞րն է առավելությունը։ Տեսողական ինֆորմացիան հեշտ է ընկալվում և տարածվում։ Առավել մեծ հաջողություն են վայելում մեմեր օգտագործած այն գովազդային արշավները, որտեղ հանդիպում են արդեն հայտնիություն ձեռքբերած կերպարները
Փորձ:
Համաշխարհային հայտնիություն վայելող բրենդներ իրենց համարելով լուրջ ընկերություն, հրաժարվում էին թեթև և հումորային գովազդային կոնտենտից։ Եվ սխալվում էին։ Առավել ճկուն բրենդները վաճառքի աճ ապահովելու նպատակով օգտագործում են զվարճացնող կոնտենտի ողջ ծավալը։
Ինչու՞։
Եկե՛ք պատկերացնենք հաճախորդին։ Նա բրենդի սոցիալական էջում է։ Ինչ է տեսնում և վերցնում էջից։ Ինֆորմացիա Ձեր մասին, տեղեկություններ Ձեր ապրանքների տեսակների մասին, գներ… բայց, մարդկանց հիմնական զանգվածը լայքում է զվարճալի կոնտենտին՝ մեմերին, կատուներին և կոմիքսներին։ Վերաբերվե՛ք դրան ինչպես ուզում եք, բայց այնպես արեք, որ այդ լայքերը ձեր էջում հայտնվեն, այլ ոչ թե Ձեր հակառակորդ ընկերության։
Այսպիսով՝ Ձեր բրենդային էջում զվարճալի մեմերն ու կոմիքսներն առաջացնում են դրական էմոցիաներ, կապ, վստահություն(դուք բրենդի էջում անվճար ծիծաղ եք տրամադրել), տարածում են կոնտենտը՝ հայտնի դարձնելով թե Ձեր մեմը, և թե Ձեր բիզնեսը։ Դուք դառնում եք կրեատիվ, վստահելի “հաաա, այն թույն բրենդը”, ի տարբերություն սառը, իր ձևաչափի մեջ կրկնվող բիզնեսի։ Չենք մոռանում՝ տարիքային, կրոնական տարբերությունների, կանանց և երեխաների իրավունքների մասին։ Բացթողումն անբուժելի հետևանքներ է առաջ բերում:
Մեմերն ու կոմիքսներն ամենաարդյունավետ միջոցներն են խոսելու և ներկայացնելու բարդ և խնդրահարույց հարցերի մասին։
Բանկերում ծառայությունների մատուցումը, բանկային խճճված գործարքներն առավել հասկանալի դարձնելու համար կոմիքսների օգտագործումը ավելի պարզեցնում է հաճախորդի հետ շփումը՝ նրան հեշտ ճանապարհով հասցնելով ինֆորմացիան։
Քանի որ արդեն լիովին ծանոթացանք օգտագործման հրահանգներին, ուրեմն.
Եթե Դուք ուզում եք Ձեր բիզնեսը ներկայացնելիս օգտագործել այնպիսի գործիք, ինչպիսին մեմն է, ապա պետք է հստակեցնեք՝
1. Ձեր բիզնեսին պե՞տք են արդյոք մեմեր։
2. Պատրաստ է Ձեր բիզնեսը մեմերին։
3. Պատրա՞ստ է Ձեր լսարանը մեմերին։
4.Ինչի՞ց սկսենք։
1. Ինչ են տալիս մեմերը բրենդին։
1.1.Վստահություն, լսարանը տեսնում է, որ բիզնես ընկերությունը ներկայացնում են իրենց նման սովորական մարդիկ։ Հետևում ենք Յունգի հիմնական արխետիպերի մասին ուսմունքին՝ մարդիկ հակված են միանման ընկալել համամարդկային հոգեբանական հարցերը:
1.2. Դրական էմոցիաներ:
1.3. Խելահեղ ներգրավվածություն։ Ձեր հետևորդները սկսում են արդեն հետևել Ձեր էջի հրապարակումներին։ Սպասելով նոր մեմերի կամ կոմիքսների՝ նրանք շարունակում են մնալ Ձեր բիզնես լսարանում։ Եվ քանի որ վստահության խոչընդոտն արդեն հաղթահարված է, դուք նույն հիմքի վրա արդեն վաճառում եք Ձեր բիզնեսը։
1.4. Ճանաչելիություն: Ահռելի ներգրավվածությունը բերում է ճանաչելության մեծացում:
1.5. Վաճառք։ Մեմերը բիզնեսին առևտրի հստակ ծավալ են ապահովում։ Իհարկե, գրեթե ոչ մի ընկերություն չի բարձրաձայնում եկամտի հստակ չափը, բայց մեմերի օգտագործման շարունակական տեմպը վկայում է մեմերի էֆֆեկտիվության մասին։
2. Պատրաստ է արդյո՞ք Ձեր բիզնեսը մեմերին
Զվարճալի նկարներն ու սարկազմ պարունակող նկարները բիզնեսի ոչ բոլոր տեսակներին են համապատասխանում։ Նախապես ճշտե՛ք, թե պատրաստ է արդյոք տվյալ ընկերության տնօրինությունը գնալ նման ռիսկի, քանի որ մեմերը կարող են չընդունվել առաջին իսկ անգամից, կարող են ընդհանրապես չընդունվել։ Հետո, լսարանը մեկ անգամ լավ զվարճանալուց հետո ձեզնից սպասում է նոր կրեատիվների։ Կարող եք ժամանակ առ ժամանակ մատուցել կրետիվը, թե՞ միայն ըստ տրամադրության։ Մի՛ մոռացեք սոց.մեդիա մարքեթինգային ռազմավարության մասին։
3. Պատրա՞ստ է Ձեր լսարանը մեմերին
Լսարանին մեմերին սովորեցնել սկսեք կամաց-կամաց և քիչ չափաբաժիններով։
Սպասե՛ք համապատասխան մեմի և ճիշտ ենթատեքստով օգտագործեք՝ ուսումնասիրելով լսարանի ռեակցիան։
4. Ինչի՞ց սկսենք
Եթե Դուք որոշել եք Ձեր բիզնեսի առաջխաղացման մեջ ներառել մեմերը, ապա պետք է ձեռքի տակ ունենաք մի քանի կայքեր, և պարբերաբար հետևեք նոր մեմերի ի հայտ գալուն։ Օգտագործե՛ք ժամանակին, տեղին, չհոգնեցնե՛ք և կարևորը՝ Ձեր քայլը բացատրելու բոլոր փաստարկները ունեցեք գրպանում:
Բիզնես մարքեթինգում լավ են աշխատում իրավիճակային մեմերը:
Օրինակի համար վերցնենք Էլոն Մասկի Falcon Heavy ավտոմեքենայի նկարը:
Մեդիա հարթակներում անմիջապես սկսկեցին օգտագործել նկարը՝ փոփոխելով միտքը: Այստեղ, կարևոր է ամեն ինչ անել ճիշտ ժամանակին, դիպուկ, ճիշտ լսարանի հետ և ...աշխատեց:
Իսկապե՞ս հնարավոր է գումար աշխատել մեմերի միջոցով:
Թեպետ եկամուտի չափերը հիմնականումգաղտնի են պաահվում, բայց, օրինակ, բոլորին հայտնի Grumpy կատուն իր տերերին բերեց 100 000 000 ԱՄՆ դոլարի եկամուտ:
Ի՞նչ կատարվեց:
Կատվի տերերը նկատեցին, որ իրենց կատվի նկարը հայտնիություն է ստանում սոց.ցանցերում, սկսեցին ներբեռնել կատվի իրավիճակային նկարներ, այնուհետև, սեփականաշնորհեցին իրենց կենդանու նկարի իրավունքները և այժմ, կենդանին բազում հայտնի ապրանքանիշների դեմքն է:
Այսօր, այլևս երեկ չէ առաջին օրը չէ, և ոչ էլ մեկ տարի առաջը. բայց ՎԱՂԸ կարող եք Դուք լինել կամ Ձեր ստեղծած մեմը, կամ էլ պարզապես ուշադիր լինե՛ք ու կարողանաք իրադարձություններն օգտագործել ձեր բիզնեսը մի քայլ առաջ տանելու համար: Հիշու՞մ եք չէ, բարդ լուծումների մասին չէինք խոսում, այլ զվարճալի կոնտեքստի:
Այսքանն անելուց հետո մնում են այն կարևոր հղումները, որոնց օգնությամբ Դուք կարող եք ստեղծել Ձեր մեմը՝
https://www.facebook.com/memegenBot/ ⁎ այստեղ կարևոր նրբություն է, որ տեքստերը կարող եք դնել միայն անգլերեն, իսկ
https://imgflip.com/memegenerator՝ նաև հայերեն