Համակարգված վերահսկողությունը նվազեցնում է բիզնեսի կորուստները։ Հենց այդ նպատակին են ծառայում մոնիթորինգային համակարգերը, որոնք վերահսկում են ընկերության կողմից օգտագործվող տեխնոլոգիաները(սարքավորումները, ցանցերը եւ հաղորդակցությունը, օպերացիոն համակարգերը կամ ծրագրերը), վերլուծում գործողությունները՝ հայտնաբերելով հնարավոր սխալները։ Մոնիթորինգային համակարգերի կարիքն ամենից շատ նոր ընկերություններն ունեն․ դրանք արտադրական աճ են ահովում։ Այս համակարգերը հնարավորություն են տալիս ուշադրության կենտրոնում պահել էջի կամ բրենդի հետևորդներին, իսկ նրանք մեր թիրախային լսարանի հիմքն են՝ պոտենցիալ հաճախորդները։ Նրանց գնահատականների շնորհիվ մենք անընդհատ աճում եք։
Բրենդ մոնիթորինգը օգնում է մեզ զարգացնել մեր ապրանքանիշի կառավարումն ու առաջխաղացումը։
Եկե՛ք քննարկենք՝
- Չմոռանանք Feedback – երը։ Անհրաժեշտ է պատասխանել հետևորդների հարցերին․ նրանց դա շատ է դուր գալիս։ Եթե մեր հաճախորդներն ու հետևորդները բողոքում են մեր ծառայություններից կամ ապրանքանիշից, պետք է անպայման արձագանքենք, քանի որ հաղորդակցությունն օգնում է հարաբերությունների լավացմանը կամ կայունացմանը։
- Ուշադիր լինենք, թե ինչ մեկանաբանություններ են թողնում յուրաքանչյուր նոր նկարի տակ։ Ցանկալի է պատասխանել բոլոր մեկնաբանություններին։
- անպայման պատասխանեք բացասական մեկնաբանություններին․ այսպես մենք ավելի բարեհաճ, վստահելի և սրտացավ ենք երևում մեր հաճախորդների աչքերում։ Մենք չենք կարող «երջանիկ» դարձնել բոլորին, բայց սրտացավ վերաբերմունքը կբարձրացնի վստահությունը մեր և մեր ապրանքանիշի նկատմամբ։
- դրական մեկնաբանություններին պատասխանում ենք շնորհակալությամբ։
- չեզոք մեկնաբանություններն իրենց բնույթով ամենասառն են․ այսպիսով, երբ պատասխանում եք դրանց, մեծ է հավանականությունը, որ դրանք չեզոքից կդառնան դրական։
3․կարող ենք «օգտագործել» սոց․ հարթակներում ազդեցիկ դեմքերին։ Եթե նրանցից մեկն օգտագործում է մեր ապրանքանիշը, խնդրենք, թող հղում կատարեն մեր մասին։ Չմոռանա՛ք, այդ բլոգերի հղման տակ հայտնել ձեր շնորհակալությունը։
Բրենդ մոնիթորինգը օգնում է մեզ զարգացնել մեր ապրանքանիշի կառավարումն ու առաջխաղացումը։
Այսօր, գրեթե բոլոր ոլորտներում ակտուալ է հեռահար մոնիթորինգի համակարգը
Ի՞նչ ենք ստանում՝
- Աշխատակազմի ծախսերի կրճատում։
- Աշխատանքի վերլուծություն և բիզնես գործընթացների մանրամասն հաշվետվություն
Ահա՛, հաջողությամբ կիրառված հեռահար մոնիթորիգի օրինակ՝
սննդի առաքման ոլորտ։ Այստեղ հիմանական դժվարությունն առաքիչներին վերահսկելու խնդիրն է։ Օպերատորը պետք է տեսնի, թե որքան ժամանակ է ծախսում առաքիչը ճանապարհին, տեսնի խցանումները, և առաքիչներին ուղղորդի նրանց գտնվելու վայրին համապատասխան, այլ ոչ թե ըստ հերթականության։․
ի՞նչ ենք անում՝
- տեղադրում ենք հավելված, որի միջոցով վերահսկում ենք առաքիչներին
- առաքիչների բջջայիններին ներբեռնում ենք բջջային հավելված և վերահսկում նրանց տեղաշարժն ու արագությունը
- բախշում ենք պատվերները՝ հաշվի առնելով ճանապարհների ու աշխատակիցների ծանրաբեռնվածությունը։ Օպերատորն ու առաքիչը հետևում են միևնույն հավելվածին։ Պատվերի ստացման ընթացքում օպերատորը որոշում է, թե որ տրանսպորտային միջոցն է առավել համապատասխանում տվյալ պատվերի ծավալին, ո՞վ է ավելի մոտ գտնվում, որտե՞ղ են ամենամեծ խցանումները և այլն։ Ավելին՝ առաքիչը պատվերների ցուցակից ինքն է ընտրում իր համար օպտիմալ տարբերակը։
Ի՞նչ ստացվեց։
Օպերատորները սկսեցին արդյունավետ կառավել աշխատանքը ։ Կազմվեց վիճակագրության․ եթե շաբաթ օրերերին 200 պատվեր էր լինում և հիմնականում՝ ծայրամասերում, ապա երկուշաբթի լինում էր 150 պատվեր և բիզնես կենտրոններին մոտ։ Այս ձևով սկսեցին տնտեսել աշխատակազմի վրա․ այսինքն առաքիչը երկուշաբթի օրերին անիմաստ չէր սպասում ծայրամասում՝ երբ առաքում չկա։
Այսպիսով, օպտիմալացվում է երթուղին, բարձրանում է աշխատակազմի արդյունավետությունը, իսկ առաքիչներն էլ պատասխանատվությամբ են մոտենում իրենց աշխատանքին, քանի որ հսկողության տակ են։
Արդյունքում 2018 թ-ին երեք ամսում ընկերության եկամուտն ավելացավ 20% -ով, իսկ հաճախորդների հոսքը՝ 1.5 անգամ։
Քննարկենք մեկ այլ ոլորտ ևս։ Ընկերությունը առաջարկում էր անձնական վարորդներով բիզնես տաքսիներ։ Վթարների ժամանակ դժվար էր գտնել մեղավորին, վճարումը ձգձգվում էր, իսկ մարդկային ֆակտորը բացասաբար էր ազդում։ Նվազում էր վարորդների կարգապահությունն ու հաճախորդների լոյալությունը։
Ընկերությունը ստեղծեց վիդեոգրանցման մոնիթորինգային համակարգ, որպեսզի օպերատորներն օնլայն տեսնեն մեքենան և ճշգրիտ վերլուծեն վթարային իրավիճակները։
Այսպիսով, ընկերությունը 20% աճ գրանցեց, իսկ հաճախորդները սկսեցին դրական կարծիքներ թողնել և խորհուրդ տալ իրենց ընկերներին օգտվել տվյալ ծառայությունից։
Հեռահար մոնիթորինգը բացառում է մարդկային ֆակտորը՝ չլսեցի, չհասկացա, չճշտեցի։
Մոնիթորինգային գործիքներ, որոնց տեղին օգտագործումը մեզ հստակ հաջողություն կբերի։
Hoosuite insights -ը, վերահսկում է «Like» -երին, հետևորդներին, հետևում՝ քննարկումներին։ Այս գործիքով ավելի ենք մոտենում լսարանին ու դեռ մեկ քայլով էլ առաջ անցնում մյուսներից․ մասնակցում ենք հենց այդ պահին տեղի ունեցող սոցիալական երկխոսություններին։
eLink Pro -ն կօգնի մեզ Linkedin-ում և Twitter-ում գտնել հազարավոր թիրախային կետեր։
Այս գործիքը հնարավորություն կտա տեսնելու, թե ով է խոսում մեր կայքի մասին ։ Իհարկե, սա անվճար չէ, բայց արժե, որ ունենանք։
Այս կայքն ուղղված է բրենդ մոնիթորինգին։ Մենք մեզ հետաքրքրող ինֆորմացիայի մասին տեղեկանում ենք սոցիալական լրատվամիջոցներից, բլոգերից, ֆորումներից։ Կարողանում ենք տվյալների վերլուծություն անել, ստեղծել վահանակներ և պատկերացնել խնդիրները։
Բոլոր լրատվամիջոցներին հետևելը բավական բարդ է, եթե չունեք օգնականներ, որոնք կանեն մեր փոխարեն։ Սա լավագույն ձևն է, որի օգնությամբ կհետևենք հազարավոր հրատարակությունների և կվերլուծենք արդյունքները։
Սա հիանալի գործիք է Twitter-ի լսարանի համար, այն ունի նաև մոնիթորինգի գործառույթներ։ Մենք ստեղծում ենք որոնման սյունակներ, և դրանք ամեն օր թարմացնում են մեր նշած ինֆորմացիան և անվճար է։
Դիտարկում է բրենդի մեր հիշատակումը սոցիալական էջերում, բլոգներում, ֆորումներում, այն ապահովում է 90 % հստակություն, սպամի ֆիլտրում, զգուշացնում ապրանքանիշի հեղինակությանը սպառնալիքի մասին։
Օնլայն դաշտը վերահսկելու տարբեր գործիքներ ու միջոցներ կան, որոնց խելացի ու տեղին օգտագործումը համեմատաբար արագ կհասցնի հաջողության դռների մոտ, բայց այդ ամբողջ համակարգը պիտի կառավարի միակ՝ ինտելեկտուալ ու իր աշխատանքին նվիրված մարդը։