Facebook Insights գործիքը նախատեսված է՝
-
ձեր կատարած աշխատանքների արդյունավետությունը գնահատելու համար,
-
հասկանալու համար, թե որ տեսակի հրապարակումներն են ավելի էֆֆեկտիվ ձեր լսարանի համար,
-
և այդպիսով կատարել փոփոխություններ ձեր կոնտենտ պլանում՝ փոփոխել հրապարակումների տեսակները։
Անցնենք Insights բաժնի բոլոր ենթաբաժիններով ու հասկանանք՝ որ գործիքը ինչպես պետք է օգտագործել և որ դեպքերում։
Մտնենք կազմակերպության FB էջը և ամենավերևում կտեսնենք Insights։
-
Overview
Page summary-ին կարող ենք ծանոթանալ հետևյալ ժամանակահատվածներով՝
-
վերջին 7 օրվա,
-
վերջին 28 օրվա,
-
երեկվա
-
և այսօրվա կտրվածքով
Page Summary-ն ներկայացնում է ընդհանուր պատկերը․ այստեղ ներառված բոլոր ցուցանիշներն ավելի մանրամասն ներկայացված են հաջորդ ենթաբաժիններում։
Overview-ում տվյալների մեծ բազա է տալիս Export Data-ն։
Սեղմելով Export Data-ի վրա՝ կբացի այս պատուհանը։
Կարող եք ընտրել ներբեռնել վիճակագրություն՝
-
էջի վերաբերյալ,
-
հրապարակումների վերաբերյալ,
-
ԵՒ հոլովակների վերաբերյալ
Ընտրեք ժամանակահատվածը Date range մասից և ֆայլի ֆորմատը՝ excel կամ ․csv:
Ինչպես նաև կարող եք Layout մասից ընտրել ձեր նախընտրած չափանիշները (metrics)` ընտրելով Make new custom layout կամ Edit All Page data։ Կամ կարող եք ընտրել All Page data-ն ու ներբեռնել բոլոր չափանիշները։
Recent Promotions-ը ներկայացնում է վերջին գովազդները և դրանց արդյունքները։ Այս մասին ավելի մանրամասն կներկայացնենք Promotions ենթաբաժնում։
Overview-ում նաև հարկավոր է ուշադրություն դարձնել Pages to Watch բաժնին, որը ցույց է տալիս ձեր մրցակիների ցուցանիշները․
-
Total Page Likes,
-
From last week- որքանով է իջել/բարձրացել like-երը նախորդ շաբաթվանից,
-
Posts this week- քանի հրապարակում է արվել այս շաբաթվա ընթացքում,
-
Engagement this week- լսարանի ներգրավվածությունն այս շաբաթ
Օգտվեք Add Pages կոճակից, որպեսզի ավելացնեք այն մրցակիցներին, որոնք ներառված չեն FB-ի կողմից ներկայացված ցուցակում։
2․ Promotions ենթաբաժնից կարող եք տեսնել ձեր գովազդների վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը՝
-
People reached - տվյալ հրապարակումը որքան ցուցադրություն է ապահովել,
-
Post engagement - որքան օգտատեր է ներգրավվել տվյալ հրամապարակմամբ,
-
Spent out - որքան գումար է ծախսվել հրապարակումը գովազդելու համար ($)
Գովազդային հրապարակումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն տրամադրում է Ads Manager-ը, որի մասին մանրամասն կխոսենք հաջորդ նյութերում։
3․ Followers vs Likes
Հաջորդ 2 ենթաբաժիններն են Followers-ը և Likes-ը։
Նախ, հասկանանք՝ այս 2-ի միջև տարբերությունը․ երբ օգտատերը like է անում կազմակերպության էջը, նա մեխանիկորեն նաև follow է անում տվյալ էջը։ Նա նաև ունի հնարավորություն միայն follow անել էջը, որը like չի հաշվվում:
Վիճակագրությանը ծանոթանալու համար սկզբից ընտրենք ժամանակահատվածը։
Այս 2 ենթաբաժիններում կարող եք տեսնել՝
-
Տվյալ օրվա դրությամբ ընդհանուր followers-ի և Like-երի թիվը,
-
Net Likes & Net Followers- նախորդ ցուցանիշի համեմատ՝ այս ցուցանիշից հեռացված է unfollow և unlike արածների թիվը,
-
Where your Page follows/likes happened- որտեղից են եկել follow-ներև և like-երը
4․ Reach
Post reach- ցույց է տալիս ամեն օրվա հրապարակման ցուցադրությունների քանակը օրգանիկի (ոչ գովազդային) և գովազդայինի բաժանած։ Օրինակը ցուցադրված է ներքևի սկրինշոթում։
1-ին նկարում երևում է հունվարի 25-ի հրապարակման գովազդային ցուցադրությունների թիվը, իսկ 2-րդում՝ օրգանիկ ցուցադրությունների թիվը։
Post Reach-ը ունի ևս մեկ օգտակար վիճակագրություն․ սեղմենք աջ կողմի Organic ու Paid կոճակները ու յուրաքանչյուրի դեպքում կներկայացվի համեմատություն անցած ժամանակահատվածի և այս ժամանակահատվածի ցուցադրությունների քանակը։
Reach ենթաբաժնում ներառված են նաև`
-
Recommendations,
-
Reactions, comments, shares and more
-
և Total Reach․ այս ցուցանիշը ցույց է տալիս էջի ցուցադրությունները
5․ Page Views & Page Previews
Page views - որքան անգամ են այցելել էջը
Page previews - որքան անգամ է էջը ցուցադրվել feed-ում
Page views-ից կարող եք իմանալ՝
-
Ընդհանուր դիտումների քանակը տվյալ ժամանակահատվածի համար(Total views),
-
Հասկանալ՝ էջի որ բաժիններն են առավել հաճախ այցելել (By section),
-
Իմանալ օգտատերերի սեռատարիքային կազմը (by age and gender),
-
Իմանալ՝ որ երկրից և քաղաքից են օգտատերերը(by country, by city),
-
Եվ վերջապես by device բաժինը:
Top sources-ը ներկայացնում է՝ որ պլատֆորմաներից են մտել ձեր FB էջ: Օրինակ՝ Google որոնման արդյունքում կամ անմիջապես Facebook-ից:
6. Actions on Page
Այս ենթաբաժինը տալիս է տեղեկատվություն, թե որ օրվա հրապարակման վրա քանի հոգի է սեղմել գործողության մղող կոճակը՝ People who clicked action button:
Եթե ունեք կայք և ձեր հրապարակման մեջ ներառել եք ձեր կայքի հղումը, ուրեմն՝ հաջորդ ցուցանիշով՝ People who clicked website-ով, կարող եք հասկանալ՝ քանի հոգի է անցել հղումով:
7. Posts
Այս ենթաբաժնում կարող եք կատարել մանրամասն ուսումնասիրություն յուրաքանչյուր հրապարակման համար:
Իջեք մի փոքր ներքև և կտեսնեք All posts published. այստեղ կարող եք տեսնել, թե որ հրապարակումն ինչքան ցուցադրություն է ապահովել օրգանիկ և գովազդային տաբերակներով, որքան է ամեն հրապարակման ներգրավվածությունը:
Եթե ցանկանում եք հասկանալ՝ հարապարակումների որ տեսակներն են առավել արդյունավետ եղել ձեր լսարանի համար նայեք Post types-ը:
Top posts from Pages You watch-ը ցույց է տալիս ձեր մրցակիցների ամենահաջողված հրապարակումները տվալ ժամանակահատվածի ընթացքում:
8. People
Այս ենթաբաժինը տալիս է ձեր լսարանի մասին տեղեկատվություն, որը ներառում է սեռատարիքային կազմը և վերջիններիս գտնվելու վայրը (երկիր/քաղաք) 4 մակարդակներով:
* Your Fans- կազմակերպության FB էջը Like արածներն են: