Վերևի նկարում նոր բացված Instagram-յան էջն է։ Սակայն ի՞նչ է պետք անել էջն ակտիվացնելու համար։
Քայլ 1
Ընտրում ենք ամենահամապատասխան գլխավոր նկարը, որը լավագույնս կներկայացնի մեր բիզնեսը: Հիմնականում, այդպիսին հանդիսանում է հենց ընկերության լոգոն:
Քայլ 2
Լրացնում ենք մեր bio դաշտը՝ կարճ և կոնկրետ: Օգտատերը, մտնելով էջ, պետք է պարզ հասկանա, թե ինչի մասին է էջը, ինչ բիզնես է ներկայացնում և «ինչ կտա» այն իրեն:
Քայլ 3
Անպայման ավելացնում ենք կապի միջոցները: Եթե էջը բացված է հեռախոսահամարի հիման վրա, ապա ինստագրամը ավտոմատ կերպով ավելացնում է call կոճակը նշելով տվյալ հեռախոսահամարը: Բայց օգտատիրոջ համար դա բավական չէ: Եթե ցանկանում ենք մաքսիմալ մոտ և հասանելի լինել նրան, պետք է ավելացնել նաև հասցե, որի միջոցով նա կկարողանա ավելի արագ գտնել մեզ և էլեկտրոնային հասցե՝ որպես կապի այլ միջոց:
Կապի միջոցներն ավելացնելուց հետո բիզնես էջը ստանում է մոտավորապես այսպիսի տեսք՝
Քայլ 4
Բիզնես էջը մաքսիմալ պարզ և հասանելի ներկայացնելուց հետո սկսում ենք կոնտենտի գերերացման փուլը: Այս փուլում գործում է «շատ+արագ» մեխանիզմը: Պետք է կարճ ժամանակում հնարավորինս արագ և շատ կոնտենտ գեներացնել, որպեսզի առաջին օգտատերերը էջ այցելելով, նրա «դատարկ» լինելու պատճառով շուտ չլքեն այն:
Ինստագրամում նկարի գերադասելի տեսակ է քառակուսին, վրան թույլատրելի են որոշակի գրություններ, լոգո: Շատ լավ աշխատող տարբերակ են կարճ վիդեո հոլովակները, որոնք ունենում են մեծ ներգրավվածություն և ցուցադրություններ:
Տեքստերի գերադասելի չափը կախված է Ձեր բրենդից և նախասիրություններից: Ամեն դեպքում, longread-երն արդեն թրենդային են, կարող ենք հանգիստ գրել երկար տեքստեր, միայն պետք է չմոռանանք դրանք բաժանել առանձին պարբերությունների տեքստն ավելի ըմբռնելի դարձնելու համար: Պարբերությունների բաժանող հեշտ և հասանելի գործիք է Telegram Insta Text Bot-ը:
Կոնտենտի տեսակների և թրենդերի մասին ավելի մանրամասն կխոսենք մեր մյուս նյութերում, իսկ հիմա անցնենք առաջ:
Քայլ 5
Բավական քանակությամբ կոնտենտ գեներացնելուց հետո կարող ենք անցնել վերջին և ամենակարևոր քայլին՝ follower-ներ ներգրավելու փուլին: Սկզբնական շրջանում follower-ներին հասնելու լավագույն մեթոդը ճիշտ թիրախավորված գովազդն է։ Խուսափեք արհեստական եղանակներով հետևորդների քանակն ավելացնելուց։