Հաջողված քեյս. ինչպես հայկական բրենդը գրավեց իր տեղը ռուսաստանյան շուկայում
Ամեն ինչ սկսվեց մի քանի ամիս առաջ, երբ առաջին անգամ ցուրտ ռուսաստանյան շուկա մտավ արևային Agroyan’s բրենդը, որը ներկայացնում է բնական սննդամթերքներ և կոմպոտներ՝ առանց քիմիական հավելումների: Հայկական մրգերից և բանջարեղեններից պատրաստված այս սննդամթերքները սկսեցին իրենց շրջագայությունը մեծ Ռուսաստանում՝ Կրասնոդար քաղաքից:
Տվյալ պահին բրենդն ուներ հստակ խնդիր՝ digital ռազմավարության մշակում, թիրախային սոցիալական հարթակների ուսումնասիրություն և ընտրություն, ապա՝ տվյալ հարթակներում դինամիկ ակտիվության ապահովում: Որպես թիրախային սոցիալական հարթակներ ընտրվեցին՝
- Одноклассники
- Vkontakte
Յուրաքանչյուր հարթակի համար մշակվեց համապատասխան ռազմավարություն, թիրախային լսարանին ուղղված կոնտենտի տեսակներն ադապտացվեցին յուրաքանչյուր հարթակին՝ հիմնականում միջին տարիքի կանանց հետաքրքրող օգտակար տեղեկատվություններ, բաղադրատոմսեր և խոհանոցային լայֆհաքեր:
Այս տեսակի կոնտենտը տեղ է գտել նաև Yandex Zen բլոգային հարթակում, որն, ըստ վիճակագրության, Ռուսաստանի ամենաշատ ընթերցվող հարթակներից է:
Դե ինչ, անցնենք պրակտիկ մասին.
Համագործակցություններ բլոգերների հետ
Մենք հիմնականում ընտրել ենք micro-influencer բլոգերների․ ինչու՞
Այսօր հենց micro-influencer-ներն են մեծ ազդեցություն ունենում «միջին վիճակագրական» օգտատիրոջ վրա, քանի որ նրանք ավելի մոտ են կանգնած նրան, օգտվում են այն ծառայություններից կամ պրոդուկտներից, որոնք հասանլի են հենց այդ «միջին վիճակագրական» օգտատիրոջը։
Որպես փոքրիկ օգնություն նշենք բլոգերների հետ համագործակցության տեսակները՝
- Երկկողմանի PR. այս տարբերակը լավ է աշխատում երկու միանման լսարան ունեցող (թե՛ թիրախի տեսանկյունից, թե՛ լսարանի քանակի) էջերի դեպքում: Իհարկե լավ կլիներ, եթե 100.000 լսարան ունեցող բլոգերը համաձայնվեր երկկողմանի PR անել 2000 լսարան ունեցող էջի հետ, բայց, պարզից էլ պարզ է, որ դա նրա շահերից չի բխում
- Բարտեր. բլոգերը պահանջում է միայն պրոդուկտ/ծառայություն, որը մատուցում եք Դուք: Նա փորձարկում է և կիսվում իր լավ կարծիքով իր լսարանի հետ
- Վճարովի գովազդ. այստեղ կարող եք պահանջել ավելին, քան վերը նշված կետերի դեպքում. Դուք վճարում եք գովազդի դիմաց, ինչը նշանակում է, որ նա տեղադրում է այն, ինչ Դուք ցանկանաք։
Եվ մի քանի խորհուրդ բլոգեր ընտրելիս՝
- Առաջին հերթին գտեք բլոգեր, ով ունի Ձեզ անհրաժեշտ կամ գոնե Ձեր թիրախային լսարանին մոտ լսարան: Սա շատ կարևոր պայման է, քանի որ երկու կողմերն էլ կարող են իդեալական աշխատանք կատարել, բայց չհասնել ոչ մի արդյունքի, եթե օրինակ բլոգերի լսարանը նորաձևությամբ հետաքրքրվող teenager-ներն են, իսկ Ձեր թիրախայինը՝ միջին տարիքի տնային տնտեսուհիները:
- Համապատասխան բլոգեր գտնելուց հետո մի լա՜վ ուսումնասիրեք նրա էջի «մաքրությունը», քանի որ ավելի լավ է բլոգերն ունենա համեմատաբար սակավաթիվ, բայց մաքուր լսարան, քան մեծաթիվ՝ բայց լի բոտերով: Էջի մաքրությունը ստուգելը կարելի է անել անգամ անզեն աչքով, առանց որևէ գործիքի առկայության: Ընդամենը պետք է ուսումնասիրել բլոգերի հետևորդերներին. եթե դրանք լինեն անհասկանալի անուններով անհայտ ազգի ներկայացուցիչների դատարկ էջեր, ապա վստահ եղեք, որ դա բոտերով հավաքված լսարան է: Բայց, ամեն դեպքում, մինչև վստահ լինելը, ուսումնասիրեք follower/engagement (likes/comments) հարաբերակցությունը. եթե օրինակ բլոգերի հետևորդների թիվը հասնում է 50.000, բայց էջում ներգրավածության (likes, comments) թիվն անհամեմատ ցածր է, նշանակում է, որ բլոգերի էջը «մաքուր» չէ:
- Եթե էջի ուսումնասիրությունները բարեհաջող են անցնում, ձեռնարկեք հաջորդ քայլը՝ նամակագրություն բլոգերի հետ. այստեղ կան մի շարք նրբություններ՝
- Բլոգերի ցանկությունը Ձեզ հետ աշխատելու. բլոգերն ինքն է ընտրում ում առաջարկն ընդունի, ում առաջարկը՝ ոչ: Այնպես որ, սկզբի համար վստահ եղեք, որ նա Ձեզ հետ կամենում է աշխատել:
- Բլոգերի էջի վիճակագրությունը. կան բլոգերներ, ովքեր իրենց սկզբունքներից ելնելով չեն տրամադրում էջի վիճակագրական տվյալները. խորհուրդ՝ հեռու մնացեք նման բլոգերներից և երբեք որևէ մեկի հետ մի համագործակցեք մինչև նրա էջի վիճակագրությունն սքրինշոթերի միջոցով անձամբ տեսնելը
- Տեխնիկական նրբություններ. գնային տեղեկատվություն, գումարի փոխանցման մանրամասներ, գովազդային հրապարակման «ամրագրում» օրվա/ժամի ու րոպեի ճշտությամբ
- Հրապարակման մանրամասներ. հրապարակման կոնտեքստ՝ լուսանկար և տեքստային հատված: Հատկապես վճարովի գովազդի դեպքում Դուք իրավունք ունեք պահանջել բլոգերից ամեն բառի ու դետալի հաստատում Ձեր կողմից, եթե կոնտենտն իր կողմից է (դա որոշում եք ընդհանուր պայմանավորվածության արդյունքում)։
Իսկ այժմ ներկայացնենք մեր փորձառությունը, որն անցել է բոլոր վերը նշված «ֆիլտրներ»-ով։
Առաջին կանգառը՝ Կրասնոդար. hամագործակցություն Կրասնոդար քաղաքի micro-influencer բլոգերի հետ
- Համագործակցության տեսակ՝ վճարովի հիմունքներով գովազդ/խաղարկություն բլոգերի էջում՝ մեր էջ ուղղորդող տրաֆիկով
- Կոնտենտի և խաղարկության գաղափար՝ մեր կողմից
- Կոնտենտ՝ բլոգերի կողմից (մեր կողմից հաստատված)
Արդյունքում՝
- 2981 խաղարկության մասնակից 4 օրում
- +1000 հետևորդ խաղարկության ընթացքում
- -250-300 հետևորդ խաղարկությունից հետո
Խաղարկությունից հետո հետևորդների մի հատված լքում է էջը, ինչը համարվում է բնական, ավելին` դրական երևույթ, քանի որ լսարանը ֆիլտրվում է, ինչի արդյունքում էջում մնում են միայն հետաքրքրված օգտատերերը։
Խորհուրդ.
Խաղարկություն անցկացնելիս ընտրեք 1-2 գործընկեր և մի տրվեք 10-ից շատ գործընկերների հետ մեծ խաղարկություն անցկացնելու գայթակղությանը, քանի որ նմանատիպ խաղարկություններից հետո էջից հեռանում է մեծ լսարան, ինչի արդյունքում Դուք կարող եք հեշտությամբ հայտնվել Instagram-ի «ստվերային հատվածում», որտեղից դուրս գալը բավականին դժվար և ժամանակատար է։
Գլխավոր առավելություններ՝
- Նոր բրենդի ճանաչելիության բարձրացում տվյալ քաղաքում
- Հետևորդների քանակի աճ
- Մեծաթիվ նամակներ/հարցեր/պրոդուկտի հանդեպ հետաքրքվածության բարձրացում
- Վաճառքների աճ
Թերություններ՝
- Ծախսված գումար (mini-influencer-ի դեպքում ոչ մեծաթիվ), ջանքեր, ժամանակ՝ ճիշտ բլոգեր գտնելու և ճիշտ համագործակցություն ապահովելու համար. այս թերությունները մենք համարում ենք փոխհատուցված և առավելությունների փոխակերպված։
Կանգառ երկրորդ՝ Սանկտ-Պետերբուրգ. hամագործակցություն Սանկտ-Պետերբուրգ քաղաքի micro-influencer բլոգերի հետ
- Համագործակցության տեսակ՝ բարտերային
- Կոնտեքստ՝ բաղադրատոմս, որում օգտագործվել է Agroyan’s-ի պրոդուկտ
- Գաղափար՝ մեր կողմից, բովանդակություն/նկարներ՝ բլոգերի կողմից
Արդյունքում՝
Հաշվի առնելով բարտերային հիմունքով համագործակցությունն ունեցանք +100 հետևորդ, բայց, ինչպես ասում են մեկ թիրախային հետևորդը հազար «ոչ թիրախային բոտ» արժե:)
Գլխավոր առավելություններ՝
- Նոր քաղաքում բրենդի ճանաչելիության բարձրացում լսարանի մի ստվար հատվածի մոտ
- Հետևորդների քանակի աճ
- Նամակագրությունների, հետաքրքրվածության ավելացում
Թերություններ՝
- ժամանակի և պրոդուկտների կորուստ, որոնք նույնպես փոխակերպվեցին առավելությունների:)
Եվ վերջում, բաց չթողնված հնարավորություն՝ սպոնտան նվեր Գոհար Ավետիսյանին առանձնահատուկ մոտեցմամբ, նրա Հայաստան այցի ժամանակ
Առավելություններ՝
- Մեծ քանակությամբ այցելություններ էջ
- Բրենդի ճանաչելիության բարձրացում մեծ թվով լսարանի մոտ
Թերություններ՝
- ոչ հստակ չափելի լսարան, քանի որ տվյալ դեպքում հնարավորություն չկա տեղեկանալ բլոգերի անձնական էջի ներգրավվածության ու դիտումների քանակի մասին:
Այսքանով սահմանափակենք մեր case-study հոդվածը, քանի որ մեկ հոդվածում խոսել օգտագործված բոլոր գործիքների և հնարավորությունների մասին, որոնք ինչպես գիտենք, digital աշխարհում անթիվ-անհամար են, ցավոք չենք կարող:
Տվյալ բրենդի հանդեպ մեր առաքելության առաջին փուլը, որը կայանում է նրա ճանաչելիության բարձրացման և digital հարթակների ճիշտ օգտագործման մեջ, ինչն էլ նպաստեց նոր շուկա մուտք գործելու հնարավորությունների բարձրացմանը և վաճառքների աճին, համարում ենք կայացած: Մուտք ենք գործում հաջորդ փուլ՝ մեր և արդեն իսկ հարազատ դարձած բրենդի առջև նոր նպատակներ դնելով և դրանց հասնելու ուղիներ ստեղծելով:
Credits:
- Digital marketing agency: AMCG Agency
- Branding, packaging design: Backbone Branding
- Product copywriting, naming: Anna Saribekyan
- Website design: Concept Studio
- WEB: https://agroyans.com/