Facebook սոցիալական ցանցում գովազդի վերահասցեավորման/վերաթիրախավորման գործիքները սկսել են ավելի լավ աշխատել Meta գովազդային հաշվի խելացի pixel-ի շնորհիվ:
Այսպիսի դեպք, օրինակ ունեք կայք, որտեղ ձեր բիզնեսի հիմնական «բանալի բառը» տարբեր հաճախականությամբ ու H-երով կրկնվում են շատ էջերում` նյութերի url-երի, հղումների մեջ:
Անհրաժեշտ է վերահասցեավորել բոլոր էն էջերի այցելուներին, ովքեր գոնե մեկ անգամ եկել են նմանատիպ էջ:
Քայլ 1. Audience բաժնից ընտրում ենք Create Audience→Custom Audinece→Website
Քայլ 2. Ընտրում ենք համապատասխան Pixel-ը
Քայլ 3. Ընտրում ենք People who visited specific pages
Քայլ 4. ներքևի հղման բլոկում գրում ենք keyword-ը կամ դրանց խմբերը
Քայլ 5. Լսարանն անվանում ենք և հրապարակում:
Այս սկզբունքով ստեղծված լսարանի վրա գովազդ միացնելիս, այն ցույց կտա այն մարդկանց, ովքեր երբևէ Ձեր կլայքում այցելել են այն էջերը, որոնց հղումները պարունակում են բանալի բառերը:
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ից սկսում ենք նոր «ManyChat 2.0» նոր կուրսը` Instagram ավտոմատիզացիայի մասին` այս հղումով մանրամասները: Եթե հիմա կարդում ես այս տողերը, նշանակում է դու հետաքրքրված ես թվային մարքեթինգով, ուստի հատուկ քեզ համար 30% զեղչի հնարավորություն: Պարզապես վճարում կատարելիս մուտքագրի'ր DISCOUNT30 պրոմոկոդը և ստացիր զեղչը: Ի դեպ, կարող ես վճարել նաև Idram-ի ռոքեթլայն վարկային գործիքով ու 6 ամսվա ընթացքում մարել առանց տոկոս:
Եթե ցանկանում եք նմանատիպ նյութեր հրապարակենք մեր բլոգում, ապա հետադարձ կապով գրեք, թե հատկապես ինչ կցանկանաք, որ ցույց տանք:
Թարմացում: Խոսքը վերաբերվում է էջի հղումներում կիրառվող բանալի բառին, ոչ թե էջի մեջ պարունակող բանալի բառին: Օրինակ` https://www.smartology.academy/courses/manychat-20#/ հղումում առկա է manychat բառը, ուստի եթե այցելեք այս էջ, ապա կհավաքվեք մեր մերահասցեավորման լսարանի մեջ: