Ֆեյք հաշիվը սոցիալական ցանցի օգտատիրոջ անձնական էջն է, որն իր մեջ պարունակում է օգտատիրոջ մասին կեղծ տեղեկատվություն կամ բոլորովին տեղեկատվություն չի պարունակում
Facebook սոցիալական ցանցի կողմից հրապարակված ուսումնասիրություններն են անգամ փաստում, որ իրենց բազմամիլիոնանոց օգտատերերից շուրջ 83 միլիոնը կեղծ օգտատերեր են։ Համաձայնենք, որ այս թիվն ինքնին բավականին խոսուն է։
Շատ չխորանալով կեղծ հաշիվների ստեղծման նպատակների և դրդապատճառների մեջ, նշեք դրանցից մի քանիսը։
Կեղծ հաշիվներ հիմնականում ստեղծում են ՝
-
Անհատաները՝ տարբեր քաղաքական, սոցիալական, կրոնական և այլ թեզեր առաջ տանելու նպատակով
-
Տարբեր ընկերութունները՝ իրենց հաճախորդների հետ կապ ապահովելու նպատակով
-
Կազմակերպութունները՝ սոցիալական հարթակներում ինչ - որ պրոդուկտի կամ ծառայաության առաջխաղացման նպատակով։
-
Արվեստի բնագավառի ներկայացուցիչները՝ որպես աշխատանքային հաշիվ գործակալությունների, ստուդիաների հետ կազմակերպչական նկատառումներով կապ հաստատելու նպատակով
-
Հայտնի քաղաքական-հասարակական գործիչները, խոշոր ընկերությունների ղեկավարներ, որպեսզի իրենց չսահմանափակեն հետևորդների, շփման , հրապարակումների, անգամ բառապաշարի հարցում։ Ի դեպ, շշուկներ են պտտվում, որ անգամ ՀՀ վարչապետն ունի երկրորդ ՝ ֆեյք հաշիվ։
-
Հասարակ oգտատերերը՝ շփման շրջանակը և իրենց ակտիվությունը սահմանափակելու նպատակով։ Շատ մարդիկ կարիք են ունենում ժամանակավորապես իզոլացվելու սոցիալական շփումներից և անցնում են կեղծ հաշիվների օգտագործմանը, որպեսզի դուրս չմնան տեղեկատվական հոսքից և թրենդերից։
-
Իրենց իրական ԵՍ-ի փնտրտուքներում գտնվող մարդիկ, ովքեր ցանցի ներսում մեկ այլ սոցիալական կերպարի ստեղծման նպատակով թաքցնում են սեփական անձի մասին իրական տեղեկատվությունը։
Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել, սակայն ավելի կարևոր է հասկանալ, թե ինչ վտանգներ կարող են իրենցից ներկայացնել կեղծ հաշիվներով օգտատերերը և ինչպես կարելի է բացահայտել նրանց ։
Ամբողջ խնդիրն այն է, որ կեղծ հաշիվներով օգտատերերի նպաատակները, մեղմ ասած, ոչ միշտ են ազնիվ։ Նրանց ինքնությունը հայտնի չէ որևէ մեկին, ուստի նրանք կատարելապես ազատ են իրենց գործողություններում և կարող են անել ամեն բան՝ սկսած կեղծ տեղեկատվություն տարածելուց և խուճապ առաջացնելուց, մինչև արգելված ապրանքների առևտրով և ոչ թույլատրելի ծառայութունների մատուցմամբ զբաղվելով։ Ավելին, նրանք թաքցնելով իրենց իրական ես-ը կեղծ հաշիվների ետևում կարող են ինֆորմացիա հավաքել Ձեր մասին և օգտագործել այն շատ տարբեր նպատակներով՝ զվարճանք, թրոլինգ և ալն։
Ուստի, շատ կարևոր է զգուշավորություն ցուցաբերել կասկածելի հաշիվների նկատմամբ և գիտակցել, որ համակարգչի էկրանից այն կողմ գտնվող անձը գուցե բոլորովին այն չէ, ինչ իրեն ներկայացնում է։
Ինչպե՞ս տարբերել կեղծ հաշիվը իրականից և ինչին ուշադրութուն դարձնել
1․ Գլխավոր նկար (profile picture ) - Առաջին բանը, որ մեզ ինֆորմացիա է հաղորդում սոցիալական հաշվի օգտատիրոջ մասին, նրա էջի գլխավոր լուսանկարն է։ Դրա բացակայութունն արդեն իսկ խոսքում է էջի կասկածելի լինելու մասին, սակայն միայն դա դեռևս քիչ է, որպեսզի կասկածի տակ դրվի էջի իրական լինելու փաստը։
Եթե նկարն այնուամենայանիվ գոյություն ունի, սակայն կասկած է հարցում, առաջին բանը, որ պետք է անել ստուգելն է, թե արդյոք տվյալ լուսանկարը կամ նմանատիպ այլ լուսնակար գոյություն ունի համացանցում։
Անցնում ենք Google images, սեղմում Camera-ի նշանին, այնուհետև Search by image, սեղմում Upload an Image և այստեղ վերբեռնում այն լուսանկարը, որը նախապես ներբեռնել էինք կասկածելի էջից։ Հենց որ վերբեռնումն ավարտվի, Google-ը ցույց կտա նմանատիպ լուսանկարներ, որոնք գոյութուն ունեն համացանցում։ Այսպիսով, կկողմնորոշվենք այդ նկարը պատկանում է իրական օգտատիրո՞ջ, թե, ասենք, իսպանիայում ոչ շատ հայտնի մի երգչի։
2․ Անուն-ազգանուն
Երբ անունն ու ազգանունը պատահական տառերի համադրություն են և որևէ իմաստ չեն արտահայտում, անունն ու ազգանունը համընկնում են, ամենատարածված անվան և ազգանվան համադրությունն են կամ, ասենք, որևէ հայտնի մարդու անունը համադրված է մեկ այլ ոչ պակաս հայտնի մարդու ազգանվան հետ, ապա ամենայն հավանականությամբ հաշիվը կեղծ է ։
3. Անունից տարբերվող URL
Ֆեյք հաշիվներից շատերը, իհարկե ոչ բոլորը, ունեն իրենց անունից տարբերվող անուն URL-ում ։ Այսպես հաճախ պատահում է այն իրական հաշիվների հետ, որոնք “կոտրել են” կամ կեղծ հաշիվների հետ, որոնք ժամանակ առ ժամանակ փոխում են իրենց անունն ու բովանդակությունը։
3 Նորությունների ժապավեն - Timeline:
Նորությունների ժապավենը ևս շատ բան կարող է ասել հաշվի տիրոջ մասին։
-
Եթե անձը վաղուց նոր գրառում չի կատարել կամ կատարել է, բայց նրա գրառումները չեն լայքել կամ մեկնաբանել իրական ընկերներ և ինքը նույնպես ակտիվ չէ լայքեր և մեկնաբանություններ անելու հարցում, ապա ամենայն հավանականությամբ ֆեյք է։
-
Եթե անձի գրառումները սակավաթիվ են և ունեն բացառապես գովազդային բովանդակություն ապա աստեղ ևս գործ ունենք ֆեյքի հետ։
4․ Լուսանկարների ալբոմ
Հարկավոր է ուշադրություն դարձնել լուսանկարների ալբոմին։ Եթե այնտեղ կա մեկ երկու նկար միայն, այն էլ կասկածելի ու մարդու մասին ոչինչ չպատմող, ապա կարելի է կասկածի տակ առնել անձի ինքնությունը ։
5․ About հատված
Այս հատվածը ևս կարող է ինֆորմացիա հաղորդել մարդու մասին։ Եթե այստեղ հնարավոր չէ գտնել որևէ ինֆորմացիա, ապա սա նույնպես ցուցիչ է ֆեյք լինելու մասին։ Հետաքրքիր է, բայց տարբեր հետազոտություններ ցույց են տալիս, որ կեղծ հաշիվների մեծ մասը բացված են, որպես իգական սեռի ներկայացուցիչների հաշիվներ, սակայն դա նույնպես օրինաչափություն չէ։
6․ Ընկերներ և հետևորդներ
Կարևոր են նաև ընկերներն ու հետևորդները․ արդյո՞ք նրանց գոնե մի մասը հրապարակային են և նրանց թիվը շատ է, արդյո՞ք նրանց շարքում շատ են տեղական անուն ազգանունով մարդիկ և թե՞ մեծամասամբ օտարերկրացիներ են աշխարհի տարբեր անկյուններից կամ դարձյալ վստահություն չներշնչող մարդիկ։ Ի վերջո, Հայաստանը փոքր երկիր է և հնարավոր չէ գոնե մեկ ծանոթ կամ ընդհանուր ընկեր չգտնել ընկերների ցաանկում։
7․ Այլ ցուցիչներ
Կարևոր է ուշադրություն դարձնել նաև տարբեր խմբերում և էջերում ներգրավվածությանն ու ակտիվությանը, ինչպես նաև հավանած էջերի տեսակին ու քանակին ։ Կարելի է ֆիքսել նաև նշանավոր ամսաթվերը՝ ովքեր են շնորհավոր ծննդյան օրվա առթիվ, ինչ այլ առիթներով է բարեմաղթանքներ ստացել ։
Թեպետ միայն ինֆորմացիայի բացակայությունը հիմք չէ մտածելու, որ օգտատերը կեղծ է, քիիչ հնարավոր չէ նաև, որ տվյալ դեպքում գործ ունենք այնպիսի մեկի հետ, ով պարզապես բացել է հաշիվ, սակայն այնքան էլ ակտիվ չէ դրա օգտագործման հարցում։ Եվ այստեղ է, որ օգնության է գալիս ներքին զգազողությունը, որին պետք չէ անտեսել։ Ասպիսով, եթե որևէ մեկը, ով Ձեզ հետ ընկերանալու հրավեր է ուղարկել, վստահություն չի ներշնչում, ապա բացի վերոնշյալ ստուգումներից, պետք է հետևել նաև ներքին ձայնին և պարզապես անտեսել հրավերը։
Ամփոփելով այս ամենը՝ մնում է միայն հիշեցնել, որ բոլոր դեպքերում, անկախ նրանից իրական է օգտատիրոջ սոցիալական հաշիվը, թե կեղծ, էկրանից այն կողմ բոլոր գործողություններն իրականացնում է իրական մարդը, ով գոյություն ունի։