Մայքլ Մասթերսոնի (Michael Masterson) կողմից մշակված այս բանաձևն իդեալական կերպով աշխատում է վերնագրերի, էլեկտրոնային նամակների թեմաների (subject) դեպքում և կարող է շատ ազդեցիկ լինել նույնիսկ բլոգայի նութերի և սոցիալական հարթակներում արվող հրապարակումների պարագայում։
Եվ ուրեմն, ի՞նչ է 4 U-ն և ինչպե՞ս կարելի է այն օգտագործել ազդեցի վերնագրեր և կոնտենտ ունենալու համար։
Urgent- Հրատապ
Հրատապությունը, մասնավորապես վերնագրերում, դրդում է մարդկանց բացելու էլեկտրոնային նամակը, շարունակելու կարդալ հոդվածը կամ սոցիալական հարթակներում տեղադրված հրապարակումը, ձեռք բերելու այս կամ այն էլեկտրոնային գիրքը: Հրատապությունը կոնտենոտում ինքնին օգնում է ընթերցողին գտնելու օգտակարության գործոն, հավատալու, որ կարող են գտնել իրենց խնդրի լուծումը կամ հասնել իրենց նպատակին ավելի արագ , քան կարելի էր ենթադրել։
Այնուամենայնիվ, որքան էլ հրատապությունը (Urgency) կարևոր գործոն լինի, եթե մենք չկարողանանք ներառել մեր կոնտենտում մյուս 3 U-երը նույնպես, միայն հրատապաությունը ոչ մի խնդիր չի կարող լուծել։ Եվ դա այն պարզ պատճառով, որ եզակիությունը (Uniqueness), օգտակարությունը (Usefulness) և յուրահատկությունը (Ultra-specificity) ավելի կարևոր են բուն տեքստում, քան միայն հրատապությունը ու նաև գուցե այն պատճառով, որ շատ խրթին է պահպանել կոնտենտի հրատապությունն առանց շեշտըը դնելու դրա ամրության և վաճառունակության վրա։
Unique - Եզակի
Եզակիությունը շատ վճռորոշ է, քանի որ եթե մեր հետևորդները կամ ընթերցողները գտնեն նմանատիպ բովանդակություն կամ օգտակարություն որևէ այլ տեղ ևս, նրանց այլևս չի հետաքրքրի մեր կոնտենտը։ Մեր տեքստի եզակիությունը ներառում է ամեն բան՝ սկած մեր գրելաոճից, մինչև այն ողջ օգտակարությունը, որ կարող են ստանալ ընթերցողները մեր կոնտենտից։
Useful-Օգտակար
Եթե մեր կոնտենտը օգտակար չէ, ապա ինչու՞ ընթերցողը պետք է ժամանակ վատնի այն կարդալու վրա: Եթե մեր տեքստը լինի եզակի, յուրահատուկ և հրատապ` առանց օգտակարության, այն իհարկե կարող է տրամադրել ընթերղողին ներգրավվել նյութի մեջ, բայց ոչինչ ավելին, քանի որ հենց օգտակարությունն է, որ ստիպում է գնահատել բովանդակությունը և կարդալ նյութը մինչև վերջ: Նույնիսկ մեր ամենապարզ թվացող տեքստով պետք է կարողանանք առաջարկել օգտակարություն, առավելություն, խնդրի լուծում կամ որևէ այլ արժեք մեր լսարանին:
Ultra-specific - Գեր յուրահատուկ
Իհարկե հնարավոր է, որ կոնտենտը լինի օգտակար առանց յուրահատուկ լինելու, բայց որքան յուրահատուկ է տեքստը, այնքան մեծ է դրա օգտակար լինելու հավանականությունը: Նաև հնարավոր է, որ կոնտենտը լինի շատ յուրահատուկ, բայց ոչ օգտակար: Սա հիմնականում լինում է այն դեպքում, երբ կոնտենտը այնքան էլ չի համապատասխանում մեր լսարանին կամ չի լուծում այն խնդիրները, որ ունի մեր լսարանը:
Բնականաբար, լինել գեր յուրահատուկ, չի նշանակում, որ մեր կողմից արվող յուրաքանչյուր հրապարակում պետք է իրենից ներկայացնի հստակ ցանկ, թե ինչպես անել այս կամ այն բանը կամ ինչ յուրահատուկ քայլերի հաջորդականությամբ հասնել որևէ խնդրի լուծմանը: Յուրահատկությունը կարևոր է այնքանով, որ այն մեծացնում է տեքստի օգտակարությունը և դարձնում այն առավել ազդեցիկ:
Ինչպես գրել տպավորիչ վերնագիր` հետևելով 4U-ի բանաձևին
Վերնագրերը, որոնք կառուցված են 4U-ի սկզբունքով, հաջողութմաբ համոզում են ավելի շատ ընթերցողների սեղմել հղումը և կարդալ ողջ հոդվածը, քանի որ`
-
Նախապես հուշում են ընթերցողին, թե կոնկրետ ինչ կստանա նա` կարդալով նյութը
-
Խոստանում են օգտակարություն, որը կստանան նյութը կարդալիս
-
Ավելի գրավիչ են, քան ընդհանրական վերնագրերը
-
Ժամանակավրեպ չեն, այլ ճիշտ ժամանակին
4 U-ի միջոցով ուժեղ, իսկապպես շատերի click-ին արժանի վերնագիր ստեղծելու համար այն պետք է
-
Առավելագունս օգտակար լինի ընթերցողների համար:
-
Ապահովի հրատապության զգացում
-
Ինչ-որ կերպ լինի եզակի
-
Մատուցվի յուրահատուկ կերպով
Հետևելով այս բոլոր 4 կետերին, մենք ինքնստինքյան գրավում ենք ընթերցողների ուշադրությունը և նրանց այլ տարբբերակ չենք թողնում, քան կարդալ բուն նյութը:
Այժմ փորձենք հասկանալ, թե ինչ տեսք կունենար վաճառող առաջարկը առանց 4U-ի կանոնի:
Բնակարաններ Երևանի կենտրոնում
Իսկ այժմ մատուցենք նույնը նույն միտքը հետևելով 4U-ի սկզբունքին
-
1-ին U-ն (Urgency) հրատապությունը` Բնակարաններ Երևանի կենտրոնում ընդամենը 30 օրվա ընթացքում:
-
2-րդ U-ն (Uniqueness) եզակիություն- Բնակարաններ Հյուսիսային Պողոտայում ընդամենը 30 օրվա ընթացքում:
-
3-րդ U-ն Usefulness օգտակարություն ` Բնակարաններ Հյուսիսային Պողոտայում 30 օրվա ընթացքում ընդամենը 25.000 դոլարով :
-
4-րդ U-ն (Ultra-specificity) գերյուրահատկությունը- Ամբողջովին կահավորված էլիտար բնակարան Հյուսիսային Պողոտայում 30 օրվա ընթացքում և ընդամենը 25.000 դոլարով:
Ահա այն ամենը, ինչ պետք էր իմանալ 4U-ի բանաձևի մասին:
Արդարության համար, սակայն պետք է նշել, որ ունենալ ամուր և հիմնավոր փաստեր հավասարապես բոլոր 4 կետերում ոչ միշտ է հաջողվում, բայց ձգտելով դրան, կհամոզվենք, թե որքան ավելի հավանական է հասնել ցանկալի արդդյունքի:
Դե ինչ, փորձե՞նք