ManyChat for Business
Այսօրվա աշխարհում, բիզնեսի տեկտոնական շարժումներն այնքան արագ ու դինամիկ են, որ բիզնեսի հիմնական խնդիրները լուծելու համար լավագույն տարբերակը լոյալ ու ներգրավված լսարան ձեռք բերելն է: Այդ տեսանկյունից Manychat բոտ կոնստրուկտորը անգնահատելիորեն արդյունավետ է:
Մեսենջեր մարքեթինգի արդյունավետությունը ավելի բարձրացավ, երբ Facebook ենթակառուցվածքի մյուս հարթակները` Instagram-ն ու WhatsApp-ը բացեցին իրենց Բոտ ինտեգրացիայի հնարավորությունները: Առաջ գնալով պետք է փաստել, որ Facebook Recurrent Notification-ների ակտիվացման հետ կապված նոր լուծումներ են հնարավոր կիրառել լսարանին առավել արդյունավետ հասնելու համար: Ժամանակակից Omnichannel/բազմալիք անհատական կոմունիկացիան ունի ավելի բարձր ՕԳԳ, քան նույնիսկ շատ թիրախավորված գովազդներ:
Այս դասընթացը բոլոր այն գործող ՍՄՄ մասնագետների ու մարքեթինգի մասնագետների համար է, ովքեր ցանկանում են կատարելագործել իրենց գիտելիքները ու ավելացնել վաճառքները` անհատական կոմունիկացիաների ավտոմատիզացիայի ու օպտիմիզացիայի շնորհիվ:
Ու՞մ համար է թրեյնինգը
Թրեյնինգը նախատեսվում է`
- SMM ոլորտի գործող մասնագետների համար, ովքեր կիրառում կամ պլանավորում են առաջխաղացման մեջ կիրառել Messenger Marketing գործիքները,
- ՈՒնեն բիզնես և անձամբ են զբաղվում վերջինիս առաջխաղացմամաբ,
- ՈՒնեն բիզնես, որի առաջխաղացմամբ զբաղվում է SMM մասնագետը կամ թիմը, սակայն ցանկանում են ներդնել նոր գործիքակազմ,
- Մեծ ընկերության մարքեթինգային կամ թվային բիզնեսի զարգացման բաժնի ղեկավարներ, ովքեր պետք է պաշտոնից ելնելով բոլոր ժամանակակից գործիքների մասին ունենան պատկերացում և գիտելիքներ:
Թրեյնինգի թեմաները
Մաս 1
- Բոտ մարքեթինգը, որպես անհատական կոմունիկացիոն մարքեթինգի բաղկացուցիչ մաս, հիմնական բաղադրիչները
Մաս 2
-
Manychat պլատֆորմ, ծանոթացում պլատֆորմի հետ, must have կարգավորումներ
-
Հաճախորդի ուղու ստեղծումը` ManyChat հարթակի միջոցով
Մաս 3
-
Լսարանի ավելացման գործիքներ, կիրառման օգտակարությունները, մուտքի կետեր
- Ավտոմատիզացիա
- Flow, Keyword, Sequences, Rules
Մաս 4
- Facebook կարգավորումներ, գործիքներ, OTN, Recurrent Notifications, մենյուներ և արագ պատասխան
- Instagram կարգավորումներ, տրիգերներ, առանձնահատուկ գործիքներ, մուտքի կետեր
- Telegram կարգավորումներ, տրիգերներ
Մաս 5
- Լսարանի հետ անհատական աշխատանք, կիսաավտոմատացված նամակագրություն
- Լսարանին հաղորդագրությունների առաքում
Մաս 6
- Գովազդ Manychat-ում, գովազդի առանձնահատկությունները
- Արշավներ, արշավի պլանավորում, իրացում և ամփոփում
Դասընթացավարի մասին
ManyChat-ի հարթակի մասին
2021 թվականին SMARTOLOGY Digital Business Academy-ի հիմնադիր Արտակ Հարությունյանի հրավերով Հայաստանում էր ManyChat-ի հիմնադիր Միկաել Յանը և Երևանում անցկացրեց հանդիպում ManyChat օգտատերերի հետ: Հենց այդ ժամանակ էլ հայտարարվեց Instagram ինտեգրացիայի մասին:
Թրեյնինգի պայմանները
(լսարանում)
- Թրեյնինգի սկիզբն է հոկտեմբերի 2-ին ամեն չորեքշաբթի և ուրբաթ, երեկոյան 19:30-ից, SMARTOLOGY LLC գրասենյակում (Ադոնց 10, Երազ բնակելի համալիր)
- Թրեյնինգը ներառելու է 6 դաս՝ յուրաքանչյուրը 2 ժամ, ընդհանուրը՝ 12+ ժամ տևողությամբ,
- Թրեյնինգի արժեքն է 89 000 ՀՀ դրամ, Վճարումն իրականացվում է առցանց կամ բանկային հաշվին փոխանցումով։
- Մինչ Սեպտեմբերի 15-ը վճարումն իրականացնելիս` 20% զեղչ,
- Վճարումը հնարավոր է անտոկոս տարաժամկետ վճարման հնարավորությամբ iDram-ի RocketLine-ի միջոցով 6 ամիս կամ մեկ տարի ժամկետով:
Իրականացված նախագծեր
Հավելյալ օգտակարություն
Բոլոր մասնակիցները կստանան
- SMARTOLOGY-ի կողմից ստեղծված template-ների հավաքածուն (150 000 ՀՀ դրամ)
- Սեմինարի ավարտից հետո մինչև 45 օրվա ընթացքում մեկ անգամ 1,5 ժամանոց անվճար կոնսուլտացիա Արտակի հետ (40 000 ՀՀ դրամ),
- ManyChat-ի փակ խմբի անդամակցություն, որտեղ մասնագետները միմյանց աջակցում են(գնահատվում է 25 000 ՀՀ դրամ)
- SMM 0-ից Online դասերի ձայնագրությունները մեկ հարթակում (գնահատվում է 52 000 ՀՀ դրամ)
Որ բիզնեսներին է պետք Messenger Marketing-ը
- Օնլայն խանութներին և մանրածախ բիզնեսներին,
- Պարզ ու միանման ապրանք վաճառողներին(օրինակ` հեռախոսների աքսեսուարներ),
- Ծառայություններ մատուցողներին (դասընթացներ, վարսավիրանոցներ, մեքենայի վերանորոգում),
- Ժամանցի ու սպասարկման օբյեկտներին(ռեստորաններ, ակումբներ),
- Անհատական մոտեցում պահանջող ոլորտներ,
- Մեկանգամյա միջոցառումներ(համերգ, կոնֆերանս),
- Բարեգործական ու հասարակական միջոցառումներ` զգայուն բովանդակությամբ,
- Այլ բիզնեսներ, որտեղ անհրաժեշտ է «մասսայական անհատական» հաղորդակցություն: