Վերադարձելիության Մարքեթինգ
Բիզնեսները մշտապես ունեն նոր հաճախորդների կարիք և սա բացարձակ ճշմարտություն է:
Չնայած դրան, գերհագեցած շուկաների և ինֆորմացիոն ու գովազդային աղմուկի պայմաններում նոր հաճախորդի ուշադրությունը գրավել (Attention), նրան հետաքրքրել (Interest), ոգևորել, կամ ներգրավվել (Desire) և ապա գնման դրդելը (Action) էապես դժվար գործընթաց է:
Այս կուրսը հենց այս գործիքակազմի մասին է, որի շնորհիվ մեկ անգամ գնող հաճախորդին հնարավոր է դարձնել մշտական գնորդ:
Ո՞ւմ համար է դասընթացը
Բիզնեսի սեփականատեր
Այս դասընթացը այն մարդկանց համար է, ովքեր հանդիսանում են բիզնեսի սեփականատեր և ցանկություն ունեն հասկանալ, թե ինչպես պետք է օպտիմիզացնել նոր հաճախորդների ներգրավումը:
Գործող մարքեթոլոգ
Եթե գործող մարքեթոլոգ կամ ՍՄՄ մասնագետ եք, ապա արդյունավետության նոր մակարդակ բարձրանալու համար անհրաժեշտ է տիրապետել բոլոր այն գործիքներին, որոնց միջոցով հնարավոր է ավելի հաճախակիացնել վաճառքները:
C-Level ղեկավարներ
Բարձր օղակի ղեկավարների համար կրիտիկական կարևոր է բիզնեսի զարգացման գործիքակազմի անընդհատ կատարելագործումը: Այս դասընթացը հնարավորություն կտա բացահայտել բիզնեսի զարգացման թանքնված հնարավորությունները:
Դասընթացավարը
Դասընթացն անց է կացնում «SMARTOLOGY Digital Business Academy» և «AMCG Agency» ընկերությունների հիմնադիր, մարքեթինգի ու գովազդի ոլորտում շուրջ 18 տարվա փորձ ունեցող՝ Արտակ Հարությունյանը։ Դասընթացավարը 2007 թվականից վարում է գովազդի մասին անձնական բլոգ՝ իր լսարանին փոխանցելով գիտելիքներ գովազդի և մարքեթինգի մասին։
2008-2014 թթ. Ինեկոբանկի մարքեթինգի բաժնում համակարգել է գովազդի ու թվային առաջխաղացման ոլորտը։ Համագործակցում է ավելի քան 200 տեղական և միջազգային ընկերությունների հետ որպես խորհրդատու և թվային մարքեթինգի մասնագետ: Դասավանդում է ԵՊՀ-ում, ՀՊՏՀ-ում, ԵԹԿՊԻ-ում, SMARTOLOGY-ում, YAMS-ում և մի շարք այլ կրթական նախաձեռնություններում։
Բաժիններ
Վերադարձելիությունը, որպես համակարգ
Շատերը սխալմամբ կարծում են, որ վերադարձելիությունը մեկանգամյա գործողություն է: Սակայն փորձը փաստում է, որ վերադարձելիությունը համակարգ է և պահանջում է համակարգային մոտեցում
Պրոդուկտների մատրիցա
«Ավանդական» մարքեթինգից մնացել է ապրանքը կամ ծառայությունը ուղիղ վաճառելու վարքը: Շուկաների հագեցման ու հաճախորդների/գնորդների քմահաճույքների սանդղակի բարձրացման հետ ուղիղ վաճառելն այլևս չի աշխատում: Լավագույն ամերիկյան փորձը փաստում է, որ ապրանքը կամ ծառայությունը պետք է ունենա որոշակի վաճառքի հերթականություն: Հենց դրա մասին է այս բլոկը:
Տրիգգերներ
Մարդն online-ում ավելի քան ազատ է իր գործողություններում: Նա միշտ էլ կարող է X-ով փակել պատուհանն ու հեռանալ: Սակայն իսկապես վաճառում են այն կայքերը, որոնք կարողանում են ճիշտ խթանել մարդկանց: Այս բլոկը հենց այդ խթանի` տրիգերների մասին է:
Ռեթարգեթինգ/ռեմարքեթինգ
Հաստատ նկատել եք, որ մտնում եք օրինակ որևէ միջազգային Online Shop և հետո սոցիալական կայքերով կամ այլ կայքերով surf անելիս անընդհատ ցույց է տալիս նույն Online Shop-ի գովազդը: Եթե գոնե մեկ անգամ դրանից հետո վերադարձել եք տվյալ կայք ու փորձել եք գնում կատարել, ապա այս բաժինը ձեզ դուր կգա:
E-Mail marketing
E-Mail մարքեթինգը մեռնում է: Արդեն 15 տարի: Սակայն այդպես էլ վերջնական չի մեռնում: Պատճառը բարձր էֆեկտիվությունն է: Սոց. մեդիա հաղորդակցությունների ու cooke կարգավորումների նոր իրականության պայմաններում էլ. փոսթը նոր արդիականություն է ստանում:
Bot Communication
Սոցիալական մեդիա հարթակների նոր զարգացումներն են մեսենջերները: Սրանք հնարավորություն են տալիս անմիջապես սոց. ցանցերում B2C ֆորմատը դարձնել ավելի «մարդամոտ», որի շնորհիվ ավելի շատ ու հաճախ վաճառել:Այս բլոկը այդ մասին է։
Պայմանները
Դասընթացն անց է կացնում «SMARTOLOGY Digital Business Academy» և «AMCG Agency» ընկերությունների հիմնադիր, մարքեթինգի ու գովազդի ոլորտում շուրջ 18 տարվա փորձ ունեցող՝ Արտակ Հարությունյանը։ Դասընթացավարը 2007 թվականից վարում է գովազդի մասին անձնական բլոգ՝ իր լսարանին փոխանցելով գիտելիքներ գովազդի և մարքեթինգի մասին։
2008-2014 թթ. Ինեկոբանկի մարքեթինգի բաժնում համակարգել է գովազդի ու թվային առաջխաղացման ոլորտը։ Համագործակցում է ավելի քան 200 տեղական և միջազգային ընկերությունների հետ որպես խորհրդատու և թվային մարքեթինգի մասնագետ: Դասավանդում է ԵՊՀ-ում, ՀՊՏՀ-ում, ԵԹԿՊԻ-ում, SMARTOLOGY-ում, YAMS-ում և մի շարք այլ կրթական նախաձեռնություններում։
Ինչպե՞ս է ընթանում դասընթացը
Լսարանային տեսական դասեր
Լսարանում պրեզենտացիայի ներկայացմամբ բանախոսը ներկայացնում է թեման, տալիս հանձնարարությունները:
Առցանց հարց/պատասխան
Շաբաթը մեկ անգամ հավաքվում են թեմային վերաբերվող հարցեր, որոնց պատասխանում է բանախոսը` #live ֆորմատով:
Տնային աշխատանքներ
Ամեն դասին մասնակիցները ունենում են տնային աշխատանքներ, որոնք լրացվում են հատուկ ձևով՝ ստուգողի համար աշխատանքները հեշտացնելու նպատակով:
Քննություն/Սերտիֆիկատ
Դասընթացի վերջում հատուկ հարցաշարի միջոցով ստուգվում է մասնակցի գիտելիքները: Եթե մասնակիցը հավաքում է 90% և ավելի միավոր է, ապա ստանում է գերազանցության վկայական, հակառակ դեպքում միայն մասնակցության սերտիֆիկատ:
Հաճախ տրվող հարցեր
Կուրսի ընդհանուր տևողությունը 6 շաբաթ է, շաբաթական 1 հանդիպում 2 ժամ տևողությամբ լսարանում և 1 հանդիպում օնլայն ֆորմատով: Նման երկար ժամանակահատվածը պայմանավորված է նրանով, որ կուրսը աշխատող մասնագետների համար է, իսկ տնային հանձնարարությունները ծավալուն են: Ամբողջական ու լիարժեք տեմային տիրապետելու համար, անհրաժեշտ է բավականին ժամանակ:
Լսարանային դասերն անց են կացվում ամեն հինգշաբթի, երեկոյան 19:30-ից մինչ 21:30-ը:
Օնլայն դասերը անց են կացվում ամեն շաբաթ օր` առավոտյան 11:00-ից:
Ոչ, այս կուրսը նախատեսված է բացառապես գործող մասնագետնետների ու ոլորտում փորձ ունեցողների համար, քանի որ պարունակոպւմ է մոդուլներ, որոնք ենթադրում են կամ մասնագիտական փորձ, կամ կրթություն:
Դասընթացի վերջում հատուկ հարցաշարի միջոցով ստուգվելու է մասնակցի գիտելիքները: Գնահատման մեջ հաշվի է առնվում նաև տնային աշխատանքների կատարման արդյունքները:
90% և ավելի միավոր հավաքելու դեպքում մասնակցին տրվում է գերազանցության վկայական, մնացած դեպքում մասնակցության սերտիֆիկատ:
Այո, դասերը ձայնագրվում են։ Տրամադրվելու են ամբողջական կուրսի ավարտից հետո միայն մասնակիցներին:
Զեղչեր գործում են գրանցման և վճարման ժամանակագրությունից ելնելով`
Մինչ սեպտեմբերի 30 վճարելու դեպքում 20% զեղչ, մինչ հոկտեմբերի 10-ը վճարելու դեպքում` 10% զեղչ:
Մանրամասների համար գրեք մեր Facebook էջին:
Այո, դասընթացին մասնակցել հնարավոր է վճարել iDram-ի Rocket Line ապառիկով, 0% տոկոսադրույքով։
Դրա համար iDram հավելվածում հարցում եք իրականացնում վարկային սահմանաչափի մասին, հաստատվելուց հետո այդ սահմանաչափով հիմա վճարում եք կուրսի համար և վարկը առանց տոկոս փակում եք iDram հավելվածում ձեզ նախընտրած գրաֆիկով կամ մասերով 6 ամիս կամ մեկ տարի ժամանակահատվածում: