Պայմաններ և կանոններ
SMARTOLOGY Digital Business Academy (Այսուհետև Smartology)
Գաղտնիության քաղաքականություն
Մենք պատասխանատվությամբ ենք վերաբերվում SMARTOLOGY-ի ծառայությունների սպառողների, ինչպես նաև կայքի www.smartology.academy կամ www.smartology.am այցելուների անձնական տվյալների մշակման և պահպանման համար: Անհատական տեղեկատվություն. անձի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, որը թույլ է տալիս ուղղակիորեն կամ անուղղակիորեն նույնականացնել այդ անձին, ներառյալ անձնական տվյալները, անձնական տվյալների պաշտպանության մասին օրենսդրության պատկերացման մեջ:
Այս գաղտնիության քաղաքականությունը իր մեջ ներառում է անձնական տեղեկատվության այն տեսակների նկարագրումը, որոնք մենք ստանում ենք մեր կայքերի օգտվողներից (ներառյալ կայքի բջջային տարբերակը) և SMARTOLOGY այցելուներից/գրանցվողներից: Բացի այդ, այս փաստաթղթում մենք մանրամասն նկարագրում ենք ձեր անձնական տվյալների հավաքման և մշակման եղանակներն ու մեթոդները:
- Ինչպիսի տեղեկատվություններ ենք հավաքում և ինչու:
- Անձնական տեղեկատվության մշակման եղանակը և տեղը:
- Տեղեկատվության տարածում:
- Անձնական տեղեկատվության պաշտպանություն:
- Տեղեկատվության հասանելիություն:
- Cookie ֆայլեր, web ուղորդող գործիքներ և այլ տեխնոլոգիաներ:
- Սպառողին ուղղորդված (թիրախավորված) գովազդ:
- Հղումներ դեպի այլ կայքեր:
- SMARTOLOGY-ի այլ առցանց ծառայություններ:
- Փոփոխություններ գաղտնիության քաղաքականության մեջ:
- Իրավական տեղեկատվություն
- Մեր կոնտակտները:
- Ինչպիսի տեղեկատվություններ ենք հավաքում և ինչու.
Տեղեկատվություն, որը դուք մեզ տրամադրում եք (գրանցման հարթակների միջոցով):
SMARTOLOGY կազմակերպությունը հավաքում և վերամշակում է հետևյալ տեղեկատվությունը՝ օգտագործողի (հաճախորդի) անուն, ազգանունը և հայրանունը, փոստային հասցեն, էլ.փոստի հասցեն և հեռախոսահամարը, ներկա և անցյալ աշխատանքի վայրերը, այլ տվյալներ, որոնք օրենքով արգելված չեն և հնարավորություն կտան SMARTOLOGY-ի կողմից իրականացվող ծրագրերն ավելի թիրախային և ուղղորդված կազմակերպել: Մենք հավաքում ենք միայն այն տվյալները, որոնք դուք ինքներդ մեզ եք տրամադրում կամավոր: Օրինակ, մենք կարող ենք հավաքել անձնական տվյալներ (սոցիալական ցանցի ձեր անձնական պրոֆիլի հանրությանը հասանելի տվյալներ)` մեր ծառայությունների համար հետադարձ կապ ստանալու նպատակով, կամ մենք խնդրում ենք տեղեկատվություն տրամադրել ձեր գտնվելու վայրի կայքում գրանցվելու համար, ծառայություններ մատուցելու կամ ակցիաներին մասնակցելու համար: Դուք իրավունք ունեք մեզ չտրամադրել այս տեղեկատվությունը, բայց այդ դեպքում մեր կայքը և ծառայությունները կարող են ճիշտ չաշխատել, կամ դրանց գործառույթների մի մասը անհասանելի կլինի:
Բացի այդ, երբ դուք այցելում եք մեր կայքեր, մենք կարող ենք ավտոմատ կերպով ստանալ որոշակի տեղեկատվություններ ձեր մասին: Նման տեղեկատվությունը կարող է ներառել. ձեր IP հասցեն, տեղեկություն ձեր համակարգչի օպերացիոն համակարգի / բջջային սարքի և browser-ի տեսակը, ձեր սարքի տեսակը, սարքի եզակի նույնացուցիչը (UDID) կամ ձեր շարժական սարքի բջջային սարքավորումների նույնիչը (MEID), այն կայքի հասցեն, որի վրա մեր մասին հղում է տեղադրվել, և տեղեկություններ՝ մեր կայքում այցելած էջերի մասին:
Մենք կարող ենք օգտագործել նշված տեղեկատվությունը մեր կայքն ու ծառայությունները կառավարելու, տեխնիկական սպասարկման և կազմաձևելու համար: Այս գաղտնիության քաղաքականության մեջ մենք տրամադրում ենք նաև լրացուցիչ տեղեկատվություններ այն մասին, թե ինչպես ենք օգտագործում «cookie» ֆայլերը:
Շարժական սարքեր և գտնվելու վայրի մասին տեղեկատվություն
Մեր կայքերի բջջային տարբերակները, ձեր համաձայնությամբ, կարող են ճշգրիտ տեղեկատվություն ստանալ բջջային սարքի ստույգ վայրի գտնվելու վերաբերյալ՝ օգտագործելով GPS, Wi-Fi, Bluetooth կամ հաշվի առնելով հեռավորությունը մինչև մոտակա շարժական բազայի կայան:
SMARTOLOGY-ն այս տեղեկատվությունն օգտագործում է ծառայություններ մատուցելու համար, կախված ձեր գտնվելու վայրից, օրինակ ձեր երկրում և ձեր քաղաքում կենդանի իրադարձություններ փնտրելիս, կամ ձեր տարածաշրջանի բնակիչների համար հատուկ առաջարկություններ որոշելու համար, որոնք կարող են ձեզ հետաքրքիր լինել, կամ անհատականացնելու ձեր փոխգործակցությունը SMARTOLOGY-ի հետ:
Դուք միշտ կարող եք չեղարկել SMARTOLOGY- ին տրամադրած ձեր գտնվելու վայրը որոշելու համաձայնությունը` անջատելով գտնվելու վայրի տվյալների հավաքագրումը սարքի կամ ձեր browser-ի պարամետրերում: Եթե դուք ցանկանում եք անջատել ձեր գտնվելու վայրը որոշելու ծառայությունը բջջային սարքում, խորհուրդ ենք տալիս կապվել ձեր բջջային ծառայության մատակարարի կամ բջջային սարքի արտադրողի հետ: Եթե ցանկանում եք, որ մենք ջնջենք տեղեկությունները ձեր գտնվելու վայրի մասին, խնդրում ենք մեզ ուղարկել հաղորդագրություն՝ փոստով կամ էլ-փոստով, ներքևում նշված հասցեով: Խնդրում ենք նկատի ունենալ, որ նշված տվյալները ջնջելուց հետո որոշ ծառայություններ կարող են ճիշտ չգործել:
- 2. Անձնական տեղեկատվության մշակման եղանակը և տեղը:
Մշակման եղանակ:
Անհատական տեղեկատվության մշակումն իրականացվում է համակարգիչների և (կամ) ավտոմատացման գործիքների կիրառմամբ՝ կազմակերպչական ընթացակարգերին և մեթոդներին համապատասխան, որոնք համահունչ են տվյալների հավաքագրման նպատակներին: Որոշ դեպքերում հավաքված անձնական տվյալները կարող են հասանելի լինել SMARTOLOGY ընկերության (տվյալների օպերատորին) պատասխանատու անձանց որոշակի կատեգորիայի համար, որոնք կապված են կայքի գործունեության հետ (ինչպիսիք են` ադմինիստրացիան, վաճառքի բաժինը, մարքեթինգի բաժինը, զանգերի կենտրոնը, իրավաբանական բաժինը, համակարգի ադմինիստրատորները) կամ երրորդ կողմի կազմակերպություններին (ինչպիսիք են երրորդ կողմի տեխնիկական ծառայություններ մատուցողները, փոստային կազմակերպությունները, հյուրընկալող ծառայություններ մատուցողները, տեղեկատվական տեխնոլոգիաների մատակարարները, կապի ծառայությունները), որոնց մենք վստահում ենք, անհրաժեշտության դեպքում կատարել տվյալների մշակողի գործառույթները: Դուք կարող եք նաև մեզնից լրացուցիչ պահանջել այդ անձանց ցուցակը:
Տվյալների մշակման գտնվելու վայրը
Տվյալները մշակվում են SMARTOLOGY գործավար գրասենյակներում և ցանկացած այլ վայրերում, որտեղ գտնվում են դրանց մշակման գործընթացում ներգրավված կողմերը: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք մեզ (տվյալների օպերատորներին և տվյալների բազայի սեփականատերերին):
- Անհատական տեղեկատվության օգտագործում
Ծառայություններ մատուցելու համար ձեր անձնական տեղեկությունները կարող են օգտագործվել և վերամշակվել Smartology-ի կողմից: Smartology-ն վերաբերում է SMARTOLOGY Digital Business Academy ապրանքանիշի ներքո գործող մի խումբ ընկերությունների և ձեռնարկատերերի, այդ թվում՝ “Սմարթոլոջի” ՍՊԸ (ՀՎՀՀ ), դուստր և հարակից ձեռնարկություններ: Smartology-ի շրջանակներում ձեր անձնական տվյալների ցանկացած օգտագործումը ենթակա է գաղտնիության քաղաքականությանը: Ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք ձեզ ուղարկել հաղորդագրություններ, որոնք պարունակում են մարքեթինգային և գովազդային տեղեկատվություն մեր պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ, գովազդային առաջարկներ և այլն: Եթե դուք մեզ գրավոր համաձայնություն չեք տալիս այդ հաղորդագրությունները ստանալու համար, մենք դրանք չենք ուղարկի:
Smartology-ն իրավունք ունի ներգրավելու այլ ընկերությունների ծառայություններ մատուցելու համար գովազդային արշավներ կազմակերպելիս: Այս ընկերությունները կարող են մուտք ունենալ նաև ձեր անձնական տեղեկությունների մի մասը, միայն այն չափով, երբ անհրաժեշտ է ծառայություններ մատուցել, մինչդեռ նրանք իրավունք չունեն այն օգտագործել այլ նպատակներով:
Smartology-ն չի վաճառում, փոխանցում կամ տեղեկացնում հաճախորդների և կայքի օգտագործողների անձնական տեղեկությունները երրորդ անձանց՝ Smartology ընկերությունների խմբի սահմաններից դուրս: Բայց ձեր համաձայնությամբ մենք կարող ենք երբեմն մեր գործընկերների մեկի անունից մարքեթինգային տեղեկություն ուղարկել ձեզ առաջարկվող ապրանքների և ծառայությունների վերաբերյալ, որոնք կարող են ձեզ հետաքրքրել:
Մենք կարող ենք նաև հարցնել ձեզ, արդյոք կցանկանայիք մարքեթինգային նյութեր ստանալ մեր գործարար գործընկերներից: Եթե դուք համաձայն եք ստանալ տեղեկագիրը, մենք չենք տրամադրելու ձեր անձնական տեղեկատվությունն այդ գործընկերներին, այլ ձեզ կուղարկենք նյութեր ձեր էլ.փոստի հասցեին՝ այդ գործընկերների անունից:
Smartology-ն իրավունք է վերապահում օգտագործել և հաղորդակցել ձեր մասին ցանկացած տեղեկատվություն, օրենքով հստակ սահմանված դեպքերում, կարգավորող ակտով՝ մեր ծառայությունների ամբողջականությունըև իրավունքները պաշտպանելու կամ իրավապահ մարմիններին օժանդակելու հանցագործությունների հետաքննության և հանրային անվտանգության ապահովման գործում:
- Անձնական տեղեկատվության պաշտպանություն:
SMARTOLOGY-ն ձեռնարկում է առևտրային բոլոր ողջամիտ միջոցները կանխելու անձնական տեղեկատվության և տվյալների հասանելիությունը, որոնք ստացվել են SMARTOLOGY կայքի կամ ծառայությունների օգտագործման գործընթացում:
Մենք ձգտում ենք պաշտպանել ձեր անձնական տվյալները, սակայն մենք հորդորում ենք ձեզ ձեռնարկել բոլոր հնարավոր նախազգուշական միջոցները՝ ձեր անձնական տվյալները պաշտպանելու համար փոխանցման ընթացքում: Դա անելու համար գաղտնաբառերն ավելի հաճախ փոխեք, օգտագործեք տառերի և համարների համադրություններ, ինչպես նաև օգտագործեք անվտանգ բրաուզեր։
Երեխաների տեղեկատվական անվտանգության ապահովում։
SMARTOLOGY ընկերության ծառայություններն ուղղված չեն երեխաների և անչափահասների ուշադրությունը գրավելու համար: SMARTOLOGY ընկերությունը չի հավաքում երեխաների և 18 տարեկանից ցածր անձանց տվյալները և նրանց չի ուղորդում ոչ մի հարցում՝ անձնական տեղեկատվություն ստանալու նպատակով:
- Տեղեկատվության հասանելիություն:
Դուք լիովին վերահսկում եք մեզ տրամադրած բոլոր անձնական տեղեկությունները: Դուք իրավունք ունեք ճշտել կամ փոխել ձեր կողմից ստացված ցանկացած անձնական տեղեկություն կամ փոխել գովազդային և մարքեթինգային տեղեկատվությունը մեր և մեր գործընկերների կողմից: Դուք իրավունք ունեք ցանկացած պահի խնդրել մեզ `ջնջել ձեր մասին հավաքված բոլոր տեղեկությունները (մոռացության իրավունք): Վերջինս կատարելու համար ուղարկեք հաղորդագրություն կամ նամակ ստորև նշված էլ․ հասցեի:
- Cookie ֆայլեր, web ուղորդող գործիքներ և այլ տեխնոլոգիաներ:
www.smartology.am և www.smartology.academy կայքերը հավաքում է տեղեկատվություն ձեր վարքագծի և կայքի էջերի այցելությունների վերաբերյալ․ այցելությունների և կայքի օգտագործման արդյունավետության վիճակագրություն ստանալու, անձնական մոտեցում ստեղծելու և մեր ծառայությունները յուրաքանչյուր օգտագործողի շահերին հարմարեցնելու նպատակով: Մենք դա անում ենք տարբեր տեխնոլոգիաների միջոցով, որոնցից մեկը՝ cookie ֆայլերն են: Սա այն տվյալներն են, որոնք վեբ-կայքը կարող է ուղարկել ձեր բրաուզերին, և այն կպահվի ձեր համակարգչում՝ հետագայում նույնականացման համար վեբ կայքի հետ։
Ամենից հաճախ cookie ֆայլերն օգտագործվում են վեբ կայքերի կատարողականությունը գնահատելու համար (օրինակ՝ այցելուների թիվը և կայքում գտնվելու ընթացքում ժամանակահատվածը չափելու համար), առավել հետաքրքիր և այցելված թեմաներն ու էջերը պարզելու, ինչպես նաև վեբ կայքի նավիգացիայի և օգտագործման հեշտությունը ապահովելու համար, առանց հավաքելու ցանկացած անձնական տեղեկատվություն:
Cookie ֆայլերը կարող են օգտագործվել նաև անձնական մոտեցում ստեղծելու համար `ելնելով կայքի փորձի և դրա նախասիրությունների վերաբերյալ օգտվողի փորձից: Ժամանակի ընթացքում այս տեղեկատվությունը բարելավում է օգտագործողի փորձը:
Cookie ֆայլերը սովորաբար բաժավում են մուտքայինի և մշտականի։ Մշտական cookie ֆայլերը օգնում են արդյունավետորեն տեղաշարժվելու վեբ կայքով այնպես, որ մեկ անգամ ձեր պահանջած տեղեկատվությունն այլևս չի պահանջվի: Մուտքային cookie ֆայլերը պահվում են ժամանակավոր հիշողության մեջ և ջնջվում են browser-ը փակելիս:
Մշտական cookie-ները պահպանում են օգտվողի կայանքները ընթացիկ և հետագա այցելությունների համար (օրինակ՝ պարզեցնել կայքում թույլտվությունը. Դրանք թույլ են տալիս հիշել օգտվողի հավատարմագրերը): Դրանք պահվում են համակարգչի կոշտ սկավառակի վրա կամ բջջային սարքի սկավառակի վրա և ակտիվացվում են browser-ի գործարկման ժամանակ: Մենք օգտագործում ենք cookie ֆայլերը տեղեկատվությունը պահելու համար, օրինակ՝ օգտագործողի լեզվի և երկրի մասին: Եթե այլևս չեք ցանկանում ստանալ cookie ֆայլեր, կամ եթե ցանկանում եք, որ տեղեկացվեք cookie ֆայլեր ստանալու մասին, ապա կարգավորեք ձեր վեբ-բրաուզերը։ Այնուամենայնիվ, եթե անջատեք բոլոր cookie ֆայլերը, դուք չեք կարողանա օգտվել կայքի որոշ ծառայություններից և գործառույթներից:
- Սպառողին ուղղորդված (թիրախավորված) գովազդ:
Մենք օգտագործում ենք «cookie» ֆայլեր, Google Remarketing Tag, Facebook Pixel և գովազդային այլ տեխնոլոգիաներ, որպեսի ձեզ ուղորդենք գովազդ համաաձայն ձեր անհատական հետաքրքրությունների և նախասիրությունների: Մեր Գաղտնիության քաղաքականության այս բաժինը լրացուցիչ տեղեկություններ է տալիս այս թեմայի վերաբերյալ:
Ինտերնետում դուք կարող եք տեսնել անհատականացված SMARTOLOGY գովազդներ, որոնք հիմնված են ձեր հետաքրքրությունների վրա: Այս տվյալները մեզ հնարավորություն են տալիս հարմարեցնել ուղերձն օգտագործողին և հաճախորդին՝ հաշվի առնելով նրա աշխարհագրական հետաքրքրությունները, ինչպես նաև օգտագործել համատեքստային գովազդը և անձնավորել ծառայությունների առաջարկը: Մենք օգտագործում ենք այս տեղեկատվությունը գովազդներ ցուցադրելու համար, որոնք կարող են ձեզ հետաքրքրել: Այս գործընթացը օգնում է SMARTOLOGY-ին գնահատել մարքեթինգային գործիքների և գովազդային արշավների արդյունավետությունը: Դուք կարող եք հրաժարվել թիրախային գովազդի ցուցադրումից՝ այցելելով հետևյալ կայքերը.
www.aboutads.info/choices
www.networkadvertising.org/managing/opt_out.asp
www.evidon.com.
Խնդրում ենք նկատի ունենալ, որ նույնիսկ եթե դուք անջատեք այս տարբերակը, միևնույն է, կտեսնեք գովազդներ ինտերնետում, սակայն դրանք ուղղված չեն լինի ձեր անհատական հետաքրքրություններին։
- Հղումներ դեպի այլ կայքեր:
Եթե դուք այցելում եք կողմնակի կայքեր, որոնք չեն սպասարկվում SMARTOLOGY կողմից. անցնելով մեր կայքում տեղադրված հղումները, ապա ձեզ հարկավոր է ծանոթանալ նրանց գաղտնիության պայմաններին և աշխատանքի այլ սկզբունքներին: Մենք պատասխանատվություն չենք կրում այլ ընկերությունների գաղտնիության քաղաքականության և տվյալների հավաքման գործելակերպի համար, և ցանկացած տեղեկատվություն, որը դուք տրամադրում եք այդպիսի ընկերություններին, նրանց կողմից հավաքվում է իրենց Գաղտնիության քաղաքականության համաձայն:
- SMARTOLOGY-ի այլ առցանց ծառայություններ:
SMARTOLOGY- ի բոլոր ինտերնետային կայքերը և առցանց ծառայությունները ենթակա են այս Գաղտնիության քաղաքականությանը: Ծառայությունների մատուցման ընթացքում SMARTOLOGY-ն պարտավորվում է խստորեն պահպանել այս գաղտնիության քաղաքականության պահանջները:
- Փոփոխություններ գաղտնիության քաղաքականության մեջ:
Մենք իրավունք ունենք ցանկացած պահի փոփոխություններ կատարել այս քաղաքականության մեջ՝ տեղադրելով այս էջում https://smartology.am/privacy: Մենք խորհուրդ ենք տալիս հաճախակի ստուգել այս էջը և էջի վերևում ամենավերջին փոփոխության ամսաթիվը:
Քաղաքականության մեջ փոփոխություններ կատարելու հետ չհամաձայնելու դեպքում դուք պետք է դադարեցնեք SMARTOLOGY կայքի և ծառայությունների օգտագործումը և կարող եք պահանջել, որ մենք ջնջենք ձեր անձնական տվյալները:
Անհատական տվյալների գաղտնիության ապահովման կանոնները տարածվում են կայքի օգտատերերի https://smartology.me/ և SMARTOLOGY ընկերության բոլոր հաճախորդների անձնական տվյալների վրա, որոնք մենք ունենք, անկախ դևանց մշակման եղանակից և ստաման ձևից:
- Իրավական տեղեկատվություն
Այս գաղտնիության քաղաքականությունը բավարարում է ՀՀ օրենսդրության պահանջները` անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ, ինչպես նաև ԱՊՀ երկրների մեծ մասի օրենսդրության պահանջներին և պարունակում է մանրամասն տեղեկություններ հավաքագրված տվյալների, դրանց հավաքման, մշակման, օգտագործման և պաշտպանության մասին նպատակների, մեթոդների վերաբերյալ:
- Մեր կոնտակտները:
Հայաստանի Հանրապետություն,
Երևան 0016, Խորենացի 28
հեռ. +374 41 472 448
e-mail: [email protected]
SMARTOLOGY Digital Business Academy-ի դասընթացների մասնակցության Պայմաններն ու Կանոնները
Պայմանները
- Դասընթացները վճարովի են և մասնակցության համար անհրաժեշտ է իրականացնել կանխավճար, մասնակցության արժեքի 100%-ի չափով, եթե այլ բան նախատեսված չէ։ Հնարավոր է անվճար կամ զեղչային տարբերակ, որը հրապարակվում է տվյալ դասընթացի մասին ինֆորմատիվ էջում։
- Վճարված գումարը ենթակա չէ հետ վերադարձի, եթե այն նախատեսված չէ դասընթացի կանոններով։ Մասնավորապես հատուկ հրապարակված դասընթացների ժամանակ առաջին դասից հետո, եթե մասնակիցը չի ցանկանում շարունակել, ապա նրան վերադարձվում է վճարված գումարը ամբողջությամբ։
- Վճարումն իրականացվում է SMARTOLOGY-ի Բանկային հաշվին բանկային փոխանցման միջոցով։ Հնարավոր է իրականացնել նաև վճարային տերմինալների միջոցով։ Մանրամասները ճշտելու համար գրել նամակ ([email protected]) էլ փոսթին։
- Դասընթացի պայմաններով հայտարարված նյութերը, խորհրդատվական կամ այլ ծառայությունները, “SMARTOLOGY” ակումբի անդամակցումը, իրենից բխող բոլոր հետևանքներով և համապատասխան հյուրասիրությունը կոնկրետ դասընթացի ժամանակ ներառվում է դասընթացի արժեքի մեջ, եթե այլ բան նախատեսված չի։
Կանոնները
- Սեսիաների ժամանակ խորհուրդ է տրվում անջատել հեռախոսները,
- Խորհուրդ չի տրվում ուշանալ սեսիաներից,
- Հանձնարարված աշխատանքները կամ տեղում հարցերին ակտիվ մասնակցությունը խրախուսվում է,
- Արգելվում է ստացած նյութերը հանրային հրապարակել, կամ տրամադրել երրորդ անձի, առանց «SMARTOLOGY Digital Marketing Academy»-ի հետ համաձայնեցնելու։