Պայմաններ և կանոններ
Բարի գալուստ Smartology 🚀
Պայմաններ՝
- Smartology-ում դասընթացները վճարովի են և մասնակցության համար անհրաժեշտ է իրականացնել վճարում՝ մասնակցության արժեքի 100%-ի չափով, եթե այլ բան նախատեսված չէ։ Հնարավոր է նաև անվճար կամ զեղչային տարբերակ, ինչի մասին հրապարակվում է տվյալ դասընթացի մասին ինֆորմատիվ էջում։
- Վճարված գումարը ենթակա չէ հետ վերադարձի, եթե այն նախատեսված չէ դասընթացի կանոններով։ Մասնավորապես հատուկ հրապարակված դասընթացների ժամանակ առաջին դասից հետո, եթե մասնակիցը չի ցանկանում շարունակել, ապա նրան վերադարձվում է վճարված գումարը ամբողջությամբ։
- Վճարումն իրականացվում է smartology.academy կայքում դասընթացների ինֆորմատիվ էջերում տեղակայված վճարային պատուհանով։
Կանոններ՝
- Դասընթացների, վեբինարների և այլ կրթական հանդիպումների ժամանակ խորհուրդ է տրվում անջատել հեռախոսները։
- Խորհուրդ չի տրվում ուշանալ սեսիաներից։
- Հանձնարարված աշխատանքների կատարումը և/կամ տեղում հնչող հարցերին ակտիվ մասնակցությունը խրախուսվում է։
- Արգելվում է ստացած նյութերը հանրային հրապարակել, կամ տրամադրել երրորդ անձի, առանց SMARTOLOGY Digital Business Academy-ի հետ համաձայնեցնելու։